11:02 22 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46

Ինչ է պետք անել Երևանում խցանումներից խուսափելու համար. Քեյանը լուծում է առաջարկում

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
131 0 0

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մայրաքաղաքի փողոցներում առկա խցանումների խնդրին, որն ավելի է սրվել ուսումնական տարվա մեկնարկի հետ։ 

Քեյան. «Խցանումից խուսափելու համար պետք է երթևեկության հանդեպ իրականացնել պատշաճ հսկողություն»

Երևանի Մյասնիկյան պողոտայում պարբերաբար տեղի ունեցող խցանումների պատճառը Հերացի փողոցում գտնվող հիմնարկների դիմաց մեքենաների կայանումն է. երբեմն մեքենաները զբաղեցնում են նաև երթևեկելի երկրորդ, երրորդ գոտիները, մինչդեռ համարժեք հսկողության պարագայում այդքան ծանրաբեռնվածություն չի լինի։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ է հայտնել «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը, անդրադառնալով ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված խցանումների աճին։ 

«Քանի որ դպրոցներում այժմ գործում է երկրորդ, որոշներում` նաև երրորդ հերթ, ապա կենտրոնում գտնվող դպրոցների մոտ երեխաներին ուղեկցող ծնողների հոսքը կրկնապատկվում է հերթափոխի ժամանակ, նրանցից շատերը վարում են մեքենա, ուստի ծանրաբեռնվածությունն ազդում է այդ հատվածների երթևեկության վրա։ Լավ կլիներ, որ ուսանողների ու պետական ծառայողների ժամային գրաֆիկը չհամընկներ, որպեսզի լրացուցիչ հոսք չառաջանար։ Քաղաքապետարանը կարող է նույնիսկ մտածել այն մասին, որ որոշ շենքերի աշխատակազմերին տեղափոխի քաղաքի այլ հատվածներ։ Մեզ մոտ ամեն ինչ տեղակայված է Երևանի կենտրոնում»,– նշում է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։

Նրա կարծիքով` ամենագլոբալ հարցը վերաբերում է մայրաքաղաքում շրջանաձև մեծ երթևեկություն կազմակերպելուն, թեև դա կապված է մեծ գումարների հետ։

Խցանումները կպակասեն. վարորդներին խոստացած ԱՊՊԱ–ի նոր հավելվածն արդեն գործում է

Ըստ Քեյանի` շրջանաձև երթուղին հնարավորություն կտա շատերին շրջանցել քաղաքի կենտրոնն ու չընկնել խցանումների մեջ։ Քեյանի գնահատմամբ` խցանումներին մեծապես նպաստում է նաև տաքսիների թվաքանակի ավելացումը, քանի որ շատ մարդիկ չեն աշխատում իրենց մասնագիտությամբ, հետևաբար, ընտանիքի կարիքները հոգալու համար ստիպված տաքսի են վարում։  

Երևանը փրկվում է խցանումներից. ինչպես ընդլայնել մետրոն և բեռնաթափել մայրաքաղաքի փողոցները

Ըստ թեմայի

Քեյան. «Գծատերերին պետք է հարկային արտոնություններ տալ»
Տուգանքների քանակն ավելանում է, բայց երթևեկության արդյունավետության արդյունքը զրո է. Քեյան
«Բջջային հավելվածի ու ծածուկ ծառայության պարագայում ՃՈ–ն արդեն կարող է լուծարվել». Քեյան
թեգերը:
Տիգրան Քեյան, Երևան, խցանում

Գլխավոր թեմաներ