09:45 26 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28

Ե՞րբ Հայաստանում ամբողջությամբ կվերականգնվի օզոնային շերտը․ պարզաբանում է Ղահրամանյանը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
60 0 0

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ազգային կենտրոնի համակարգող Լիանա Ղահրամանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե Հայաստանում ինչպիսին է օզոնային շերտի վիճակն անվտանգության տեսանկյունից։

Ե՞րբ Հայաստանում ամբողջությամբ կվերականգնվի օզոնային շերտը․ պարզաբանում է Ղահրամանյանը

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ազգային կենտրոնի համակարգող Լիանա Ղահրամանյանի խոսքով` օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության համաձայն՝ Հայաստանը ստանձնել է պարտավորություններ և դրանցից ելնելով` պետք է փոխարինի օզոնային շերտը քայքայող նյութերի գործածությունը երկրում։ Ըստ նրա` Հայաստանը երբևէ չի արտադրել և այլևս չի կարող արտադրել օզոնաքայքայիչ նյութեր, Հայաստանը հանդիսանում է բացառապես տվյալ նյութերը ներկրող երկիր։

«Օզոնային շերտը քայքայող նյութերի քանակը քվոտավորվում է յուրաքանչյուր տարի, փուլային կրճատման միտումով։ Օրինակ` 2019 թվականի համար տարվա չափաբաժինը կազմել է 114 տոննա հիդրոֆտորածխածիններ, որոնք հիմնական ներկրվող նյութերն են։ Այդ 114 տոննայից Հայաստանը սպառել է ընդամենը 42 տոննան, այսինքն` թույլատրելի քանակությունից օգտագործվել է շատ ավելի քիչ չափաբաժին, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը առաջանցիկ տեմպերով է կատարում ստանձնած պարտավորությունները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ղահրամանյանի տեղեկացմամբ` այս տարվա համար նախատեսված չափաքանակն 82 տոննա է, բայց հաշվի առնելով միտումները` կարելի է ասել, որ այդ չափաքանակը նույնպես ամբողջությամբ չի սպառվելու։

Հայ ուսանողների «կախարդական փայտիկը» թույնը մաքուր ջուր է դարձնում

«Շատ կարևոր է գիտակցել, որ Հայաստանի Հանրապետության տարածքից արձակված օզոնաքայքայիչ նյութերը  բոլորովին չեն քայքայում հենց մեր վերևում գտնվող օզոնային շերտը։ Այդ նյութերն այնպիսին են, որ օդ արտանետվելիս սկսում են ճամփորդել ամբողջ մթնոլորտում օդային հոսանքների ազդեցության տակ, և հենց դրա համար է, որ մենք օզոնային անցքերի մասին խոսում ենք հիմնականում հյուսիսային և հարավային բևեռներում տեղակայված լինելու առումով, որովհետև օդային հոսանքները քիմիական այդ վտանգավոր միացությունները կուտակում են բևեռներում, որտեղ էլ սառը կլիմայի ազդեցության պայմաններում տեղի է ունենում օզոնային շերտի քայքայում»,– նշեց Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ազգային կենտրոնի համակարգողը։

Ղահրամանյանի գնահատմամբ` Հայաստանը լինելով բարձր լեռնային երկիր, գտնվում է խոցելի պետությունների ցանկում, հետևաբար մեզ մոտ մինչև օզոնային շերտի ամբողջական վերականգնումը, ինչը գիտնականներն ակնկալում են 2050-60 թվականներին, մենք ազգաբնակչությանը պարբերաբար կոչ է արվում զգուշանալ ուլտրամանուշակագույն ճառագայթներից ու հետևել դրանց՝ ամեն օր հրապարակվող ինդեքսի քարտեզներին։

Ըստ թեմայի

Բեռլինի կինոփառատոնի 2-րդ օրվա լուսանկարները. գլխավոր դերերում են Աֆլեքն ու Օզոնը
Մոլորակի վերքը սպիանում է. օզոնի պաշտպանությանն ուղղված պայքարն արդյունք է տալիս
Ադրբեջանն օզոնային շերտի տվյալները «ստիպված» վերցնում է Հայաստանից
թեգերը:
Շրջակա միջավայրի նախարարություն, օզոնային շերտ, Հայաստան

Գլխավոր թեմաներ