18:56 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46

ՀԴՄ կտրոնները` Ադրբեջանի շահերի պաշտպան. զբոսաշրջիկները կօգնե՞ն հետ բերել Ղարաբաղը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
66 0 0

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծել է, թե ինչպես կարող է զբոսաշրջիկների հոսքի վրա անդրադառնալ հայ–ադրբեջանական հակամարտությունը, հատկապես Ադրբեջանի հերթական ակցիայի ֆոնին։

Հակոբյան. «Զբոսաշրջիկներին Արցախի հետ ծանոթացնելու ավելի մեծ ռեսուրսներ ունենք, քան Ադրբեջանը»

Ադրբեջանում վերջին շրջանում զբոսաշրջիկներին տրվում են ՀԴՄ կտրոններ, որոնց վրա գրված է, թե Ղարաբաղն Ադրբեջան է, Ադրբեջանի տարածքի 20 տոկոսն օկուպացվել է Հայաստանի կողմից։ 

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` դա քարոզչական ինչ-որ մեխանիզմ է, բայց մենք ապրում ենք ինֆորմացիոն դարաշրջանում, որտեղ համացանցի շնորհիվ նման մեխանիզմներին հակադարձելը շատ հեշտ է։

«Ընդհանուր առմամբ պետք չէ զարմանալ, որ ադրբեջանցիներն անընդհատ շարունակվող տեղեկատվական պատերազմում փնտրում են տարբեր հնարքներ, ինչն անհրաժեշտ է ընդունել որպես իրողություն։ Ադրբեջանցիները համացանցում վարում են ակտիվ հակաքարոզչություն, սակայն մեր պարագայում շատ ավելի վտանգավոր է ՀՀ գործող իշխանության պասիվությունն այդ դաշտում»,– նշում է քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանի կարծիքով` մեր պետական քարոզչական ռեսուրսները, որոնք պետք է ուղղված լինեն տեղեկատվական պատերազմում հաջողության հասնելուն, այժմ շատ ավելի թույլ են, քան երբևիցե։ Դրան ականատես եղանք նաև տավուշյան վերջին զարգացումների ժամանակ, երբ ակտիվ ակցիաներ էին իրականացվում ինչպես Ադրբեջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Անդրադառնալով Ադրբեջանում տպվող վերոհիշյալ ՀԴՄ–ներին` Վիգեն Հակոբյանն ընդգծում է, որ դրա դեմն առնելու հնարավորություն չունենք, որովհետև դա նրանց ներքին շուկան է, սակայն մենք պետք է այդ առումով կատարենք մեր հակաքայլերը։

«Օրինակ` մենք, ի տարբերություն ադրբեջանցիների, նույն զբոսաշրջիկներին կարող ենք տանել Արցախ, նրանց Արցախի հետ ծանոթացնելու ավելի մեծ ռեսուրսներ ունենք, որպեսզի տեղում իմանան իրականությունը»,– նշում է քաղտեխնոլոգը։

Ադրբեջանական ԶԼՄ–ները փորձել են Շահումյանի հայկական եկեղեցին ներկայացնել որպես ալբանական

Վիգեն Հակոբյանի գնահատմամբ` բանակցային սեղան վերադառնալուց առաջ Ադրբեջանը դադար է պահում, քանի որ այդ երկրի ղեկավարությունը վերջին ամիսներին անընդհատ առաջ է քաշում Մինսկի խմբի ձևաչափի վերանայման հարցը` կասկածի տակ դնելով գործող համանախագահների աշխատանքի արդյունավետությունը։ Սա, ըստ քաղտեխնոլոգի, ընդամենը փոքրիկ դիվանագիտական դեմարշ է։ Նրա կարծիքով` առայժմ չկա որևէ նախադրյալ, որ Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը, երկու կողմի մոտեցումները նույն են և քննարկվող մադրիդյան սկզբունքների պարագայում գեթ մեկ սանտիմետրով չեն մոտեցել իրար։   

Ըստ թեմայի

Համընկնում են արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի տեսակետները Ղարաբաղի հարցում. ՌԴ ԱԳՆ պատասխանը
«Ամենատխուրը Ղարաբաղի հարցին չտիրապետելն էր». Զուրաբյանը` Փաշինյանի հարցազրույցի մասին
«Ղարաբաղը հեռու է, Գլենդելը՝ ոչ այնքան». Ինչ է գրում Dailynews-ը ժենգյալով հացի մասին
թեգերը:
տեղեկատվական պատերազմ, ՀԴՄ, Հայաստան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ