18:12 27 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44

Միջազգային չափորոշիչների խախտումը դարձել է թուրքական քաղաքականության գործելաոճ. Մելքոնյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
30 0 0

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում ստեղծված թուրք–հունական լարվածությանն ու Թուրքիայի քաղաքական նկրտումներին։

Մելքոնյան. «Միջազգային չափորոշիչների խախատումն արդեն դարձել է թուրքական քաղաքական գործելաոճ»

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ`քաղաքակիրթ աշխարհը հերթական անգամ բախվել է թուրքական նկրտումների դրսևորմանը և թուրքական քաղաքական գործելաոճին, որի սովորական մեթոդներից է միջազգային չափորոշիչների խախատումը, այլ պետությունների շահերի ու տարածքային ամբողջականության, սահմանների հանդեպ հարգանքի բացակայությունը, ինչպես նաև այնպիսի վիճակի ստեղծումը, որի պարագայում կկարողանա ավելի շատ մանևրել` իր քողարկված նպատակներն իրականացնելու համար։


«Թուրքիան վերջին շրջանում ակտիվացրել է իր քաղաքականությունը ծովային տարածքում` առաջ քաշելով մի նոր տեսություն, այսպես կոչված «Ծովային հայրենիքի» տեսությունը, հետևաբար հայտարարել է, որ Միջերկրական ծովում իր իրավունքներն ու իրավասությունները շատ ավելին են, քան ամրագրված են տարատեսակ պայմանագրերով, և այդ կապակցությամբ բերում է հիմնավորումներ` նշելով, որ Հունաստանին պատկանող կղզիների հարակից ջրային տարածքը նաև կարող է օգտագործվել Թուրքիայի կողմից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Մելքոնյանի կարծիքով` Թուրքիան գծել է մի ծովային սահման, որը ոտնահարում է Հունաստանի տարածքային ամբողջականությունը, և տարածաշրջանային այս հերթական լարվածությունը ստեղծելու համատեքստում հրահրում է տարատեսակ խնդիրներ Հունաստանի հետ ծովային հատվածում ու բնական է, որ այդ երկրի օրեցօր ակտիվացող ագրեսիվ քաղաքականությունը պետք է հանդիպեր քաղաքակիրթ աշխարհի ու մեծ խաղացողների արձագանքին: 

«Քո ժամանակը լրացել է». Էրդողանը մեղադրել է Մակրոնին պատմություն չիմանալու մեջ

Թուրքագետի համոզմամբ` եվրոպական պետությունների երբեմն կոշտ արձագանքը բխում է ոչ թե հումանիզմից, համամարդկային շահերից, այլ ավելի շատ հենց իրենց շահերից, որովհետև այս անգամ թուրքական նկրտումները ուղղակիորեն արդեն խաչվում են նրանց կենսական շահերի հետ։

Ըստ թեմայի

Թուրքիայի նկրտումները Հարավային Կովկասում փոխադրվում են գործնական տիրույթ. Ոսկանյան
Թուրքիայի և Հունաստանի միջև տեղի է ունենում մինչ այժմ չտեսնված սրացում. Սաֆրաստյան
Թուրքիայի ագրեսիվ պահվածքը և Մնացականյանի այցը Եգիպտոս. Հայաստանը պետք է զգույշ լինի
Թուրքիայում փաստաբանների զանգվածային ձերբակալություններ են ընթանում
թեգերը:
Ռուբեն Մելքոնյան (թուրքագետ), Հունաստան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ