17:35 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24

ԱՄՆ–ն ընդդեմ ԱՄՆ-ի. Վաշինգտոնը զրկվել է Իրանի էմբարգոն երկարաձգելու իրավական լծակից

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
5310

Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությանն ու Իրանին զենք վաճառելու արգելքի հետ կապված խնդրին։

Վարդանյան. «ԱՄՆ–ն Իրանի սպառազինության էմբարգոն երկարաձգելու իրավական լծակ չունի»

Ահարոն Վարդանյանի դիտարկմամբ` խնդիրն այն է, որ սպառազինության արգելքը լրանում է ոչ թե ԱՄՆ-ի կողմից, այլ ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցային համակարգում։ Անվտանգության խորհրդի 2231 բանաձևն էլ հենց այդ մասին է վկայում, և այստեղ, ըստ իրանագետի, կա մի նրբություն. ԱՄՆ–ն 2018 թվականին դուրս գալով միջուկային համաձայնագրից` փաստորեն ոչ մի իրավական լծակ չունի սպառազինության հետ կապված պատժամիջոցային արգելքը երկարաձգելու։

«Տարօրինակն այն է, որ ԱՄՆ-ն հղում էր անում մի համաձայնագրի, որի անդամ չէ 2018 թվականից, ինչն աշխատում է հենց Միացյալ Նահանգների դեմ։

Վերջինս դիմեց տարատեսակ քայլերի, բերեց տարաբնույթ պատճառաբանություններ, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կարողանար համոզել, որ Իրանի դեմ արգելքի ժամկետները պետք է երկարաձգվեն, սակայն ԱԽ-ն դեմ արտահայտվեց ամերիկյան նախաձեռնությանը»,– նշում է իրանագետը։

Ահարոն Վարդանյանի կարծիքով` Իրանը շուտով հնարավորություն կունենա թարմացնել իր զինանոցը` տարբեր երկրներից ու ընկերություններից գնելով համապատասխան սպառազինություն։

Իրանի դեմ պատժամիջոցներ․ ԱՄՆ-ն կկարողանա՞ հասնել ուզածին

«Անկախ ամեն ինչից՝ միջուկային պայմանագրով նախատեսված պատժամիջոցներն ու նախապայմաններն ուժի մեջ են, սակայն ԱՄՆ–ի դուրս գալուց հետո Իրանը մյուս պետությունների առջև իր հերթին նույնպես պայման է դրել, որպեսզի ոչ միայն ինքը, այլև պայմանագրի անդամ մյուս բոլոր երկրները կատարեն ստանձնած պարտավորությունները»,– նշում է իրանագետը։

Ահարոն Վարդանյանի տեղեկացմամբ` պաշտոնական Թեհրանն առաջարկում է ստեղծել գոնե այնպիսի համակարգ, որ Իրանը կարողանա օգտվել մասնավորապես բանկային փոխանցումներից և այլ գործառույթներից, որոնք սառեցվել կամ կասեցվել են միջուկային կոնֆլիկտի պատճառով։

Ըստ թեմայի

Ամերիկա-իրանյան առճակատման գերին. ԱՄՆ-ի հաղթանակներն ու պարտություններն Իրաքում
Իրանը զորավարժությունների ընթացքում պայթեցրել է ԱՄՆ ավիակրի մանրակերտը․ լուսանկարներ
ԱՄՆ–ն ձգտում է Մերձավոր Արևելքում հնարավորիս լայն ճակատ ստեղծել Իրանի դեմ. Պողոսյան
թեգերը:
սպառազինություն, ԱՄՆ, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ