17:13 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24

Օտարազգիների մուտքն անխուսափելի է. փորձագետը՝ ՀՀ-ում 5 մլն բնակչություն ունենալու մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
241 0 0

Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե տարածաշրջանային միգրացիոն գործընթացներն ինչպես կարող են անդրադառնալ Հայաստանի վրա, առավել ևս, որ վարչապետ Փաշինյանը նախանշել է 2050 թվականին երկրի բնակչության թիվը հասցնել 5 միլիոնի։ 

Մարկոսյան. «Վարչապետի նախանշած 5 մլն բնակչության 25 տոկոսը կարող են լինեն օտարազգիներ»

Միջազգային անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի ասոցացված փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ` եթե խոսք է գնում 5 միլիոնի մասին, ապա 25 տոկոսը կարող են լինել օտարազգիներ, թեև այդ ցուցանիշն էլ չի կարող օդից ընկնել, հետևաբար նպատակին հասնելու համար այսօրվանից պետք է գործարկվի հստակ միջոցառումների ծրագիր և որոշվեն գերակայությունները։

«Եթե օտարազգիները ցանկանան գալ Հայաստան, մենք ինչպե՞ս ենք նրանց ընդունելու, ինչպե՞ս ենք ադապտացնելու մեր հասարակությանը, և նրանք ի՞նչ օգուտ կարող են տալ մեր երկրին։ Բոլոր այս գործոնները պետք է մանրազնին հաշվարկել։ Հինգ միլիոն բնակչության պարագայում ես տեսնում եմ ավելի քան մեկ միլիոն օտարազգիներ, և մենք դրան պետք է պատրաստ լինենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց նա։ 

Մարկոսյանի գնահատմամբ` Հայաստանի բնակչության թվաքանակը նվազում է, մինչդեռ մեր ռեգիոնն ամենաարագ աճողներից մեկն է`ընդգրկելով Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, քիչ ավելի հեռու արաբական երկրները, Պակիստանն ու Հնդկաստանը։ 

«Մինչև 2050 թվականն այդ երկրներն ապահովելու են բնականոն աճ։ Ըստ ՄԱԿ–ի կանխատեսումների, որոնք արվել են նախորդ տարվա վերջում, 2050 թվականին Հայաստանի բնակչության թվաքանակը կկազմի 2 մլն 816 հազար մարդ, եթե միտումները զարգանան այսպես, իսկ ահա Թուրքիայի բնակչությունը կկազմի մոտ 98 միլիոն, Ադրբեջանինը` 11, Իրանինը` 103 միլիոն, իսկ Հնդկաստանն ունենալու է աշխարհի ամենամեծ թվաքանակով բնակչությունը`շրջանցելով նույնիսկ Չինաստանին»,– նշեց փորձագետը։

Եթե ձգտում ենք գրավիչ երկիր դառնալ, պետք է պատրաստ լինենք օտարազգիների ներգաղթին. Պողոսյան

Մարկոսյանի կարծիքով` օտարազգիների մուտքը Հայաստան լինելու է անխուսափելի, ընդ որում՝ մեր երկիրը կունենա երկու ճանապարհ`կա՛մ պետք է բարձրացնի աշխատանքի արտադրողականությունը բնակչության կոնկրետ թվաքանակի պայմաններում, կա՛մ  պետք է հետևի աշխարհում կիրառվող պարզ ֆորմուլային`ընդունելով ներգաղթ։

Ինչ անել, որ 2050-ին ունենանք 5 մլն բնակչություն. ժողովրդագետը`կառավարության քայլերի մասին

Ըստ Մարկոսյանի` նախընտրելի են նախևառաջ մեր հայրենակիցները, թեև հասկանալի է, որ ցանկություն կունենան նաև օտարազգիները, որովհետև Հայաստանն ապրելու համար ամենևին էլ վատ երկիր չէ։    

Ըստ թեմայի

Ռուսաստանում արգելված մասնագիտությունները ներգաղթյալների համար
Ներգաղթում ենք Նոր Հայաստան ու մնում գործազուրկ. ցուցանիշները տպավորիչ են անելիքները` շատ
Անասեղ ներարկիչից մինչև «ավտոմատ կառոբկա». հայ գյուտարար Օսկար Բենկեր ներգաղթյալի ռոմանսը
ՄԱԿ–ի բարդ մաթեմատիկան. ի՞նչ նպատակով են ուռճացրել Հայաստանում ներգաղթյալների ցուցանիշները
թեգերը:
ներգաղթ, Նիկոլ Փաշինյան, Արտակ Մարկոսյան

Գլխավոր թեմաներ