07:12 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42

Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը. Ոսկանյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1501)
55102

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիային և հատկապես Իրանի դիրքորոշմանը, առավել ևս, որ մարտական գործողություններն ընթանում են Իրանի հետ սահմանի հարևանությամբ։ 

Ոսկանյան. «Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը»

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` Բաքվի բռնապետական վարչակարգի սանձազերծած ագրեսիան անհանգստացնում է Իրանին, քանզի վերջինս սահմանակից է հակամարտության գոտուն և ըստ էության ոտնահարվում են նաև Իրանի անվտանգային շահերը։

«Եթե հետևենք իրանական մամուլին, որտեղ շատ ակտիվորեն աշխատում են տելեգրամյան ալիքները տարածում են հայկական պաշտոնական տեղեկատվությունը` կատարելով չափազանց հետաքրքիր շեշտադրումներ։ Մասնավորապես նույն տելեգրամյան ալիքների տեղեկատվության մեջ «ադրբեջանական հանրապետություն» եզրույթը չի կիրառվում, այլ օգտագործվում է «Բաքվի վարչախումբ» եզրույթը, ինչը հստակ ցուցիչն է բարեկամական կապերի, որոնք առկա են հայաստանյան իրանագիտական դպրոցի ու իրանցի գործընկերների միջև»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետը։

Ոսկանյանի կարծիքով` իրանական կողմին ամենևին ձեռնտու չէ, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու երկայնքով մեկ Ադրբեջանը ստանա որևէ առավելություն, որովհետև դա ուղղակիորեն կխաթարի Իրանի անվտանգությունը։

Ադրբեջանցիները կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ԱԱԾ-ն հորդորում է զգոն լինել

Ըստ նրա` արդեն իսկ կան որոշակի լուրեր, որ ադրբեջանական կողմը փորձում է ներազդել Իրանի հյուսիսի թուրքալեզու բնակչության վրա և դեռ չճշգրտված տեղեկությունների համաձայն`  փորձ է արվում այնտեղից հավաքագրել վարձկաններ, ինչը նույնպես խաթարում է Իրանի ներքին անվտանգային միջավայրը։ 

«Իրանը պետականության հնագույն ավանդույթներ ունեցող երկիր է, հետևաբար իրանցիները ուշի–ուշով հետևում են ներկա գործընթացներին, հետևաբար մենք պետք է սերտացնենք աշխատանքները թե՛ Իրանի ԱԳՆ–ի, թե՛ այլ պատկան մարմինների հետ, որպեսզի իրանական դիրքորոշումներն ու մոտեցումները համահունչ լինեն հայկական կողմի դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Իրանագետներն էլ պատրաստ են իրենց ողջ ունեցած ներուժն ու հնարավորություններն ի սպաս դնել մեր պետությանը»,– նշեց Ոսկանյանը։

Իրանագետի գնահատմամբ` իրանցիները հռետորաբանության մակարդակում փորձելու են պահպանել հավասարակշռություն, սակայն տեղեկատվական տիրույթում վարելու են հայամետ քաղաքականություն, որպեսզի թուրքական ներգրավվածությունն այդ դաշտում հասցվի նվազագույնի։

Ոսկանյանի խոսքով`ուղղակի թշնամանք կդիտվի Իրանի դեմ նաև այն, որ թուրքական ներգրավվածություն իր մասին զգացնել տա նաև Նախիջևանի հատվածում, որն Իրանի անվտանգության համար պարզապես կենսական գոտի է։

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1501)

Ըստ թեմայի

«Գնալու ենք այդ հարցը վերջնական լուծելու». ՀՅԴ–ականները կազմ–պատրաստ սպասում են հրամանի
Բոլոր փաստերը կհավաքենք ու կներկայացնենք. ինչպես է իրականում Ադրբեջանը հարձակումը սկսել
Դավիթ Տոնոյանը Մոսկվա չի մեկնել. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերքում է լուրը
Արցախի պաշտպանության բանակն առաջնագծից տեսանյութ է հրապարակել
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Պատերազմ, Ադրբեջան, Արցախ, Վարդան Ոսկանյան

Գլխավոր թեմաներ