15:40 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34

Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
44002

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ–ադրբեջանական կոնֆլիկտում Թուրքիայի ներգրավվածության աստիճանին և Հարավային Կովկասում Ռուսաստանի ու Թուրքիայի շահերի բախման խնդրին։ 

Մելքոնյան. «Թուրքիայի ներգրավվածությունը Հվ. Կովկասում կարող է ունենալ ամենածայրաhեղ դրսևորումներ»

Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ` հաշվի առնելով Թուրքիայի վերջին տարիների փոփոխված նկրտումներն ու պահվածքը, ինչպես նաև դրանց կոնկրետ կիրառումը տարբեր կոնֆլիկտներում և ընդհանրապես այդ պետության քաղաքական դիմանկարը, կարող ենք ասել, որ նրա ագրեսիվ քաղաքականությունը, միջազգային չափորոշիչները ոտնահարող քաղաքական ոճը կարող են ունենալ ամենածայրահեղական դրսևորումները, ուստի մենք ցավոք սրտի պետք է ավելի շատ հակված լինենք վատատեսական սցենարների ու Թուրքիայից սպասել ամենաբասացական, ամենաագրեսիվ քայլերը։ 

«Սրանք ոչ միայն խոսքեր են, այլև հենված են Թուրքիայի կողմից վերջին տարիներին հետևողականորեն իրականացված քաղաքական գծի ուսումնասիրության վրա։ Պետք չէ սպասել դրական կամ միջազգային տարբեր չափորոշիչները հարգելու գործընթաց մի պետությունից, որը վարում է բացահայտ ահաբեկչական և ցեղասպան քաղաքականություն, այսինքն դա մի պետություն է, որն իր բնույթով եղել է ցեղասպան, իսկ հիմա դրան ավելացել է ևս մեկ բաղադրիչ` դառնալով ահաբեկչական մտածողությամբ պետություն»,– նշում է թուրքագետը։

Անդրադառնալով այն հարցին, որ Թուրքիան Հարավային Կովկասում ըստ էության մտել է Ռուսաստանի կենսական շահերի գոտի, Ռուբեն Մելքոնյանն ընդգծում է, որ մենք վերջին տարիներին ռուս–թուրքական տարատեսակ բախումներ նկատում ենք տարբեր տարածաշրջաններում կոնֆլիկտների թեժացման, հրահրման և դրանց հանգուցալուծման պայքարի տիրույթում։ 

«Թուրքիան կոնկրետ Սիրիայում ահաբեկիչ վարձկանների միջոցով իր ուղղակի ռազմական մասնակցությամբ թեժացնում էր խնդիրը ու նաև զբաղվում մարդկության դեմ հանցագործությամբ` իրականացնելով Սիրիայի խաղաղ բնակչության սպանդ, իսկ այդ նույն կոնֆիկտի շրջանակներում Ռուսաստանն ակտիվորեն ընդգրկվեց որպես հակաահաբեկչական իրական պայքար ծավալող պետություն։  Հիմնականում Ռուսաստանի ջանքերի շնորհիվ սիրիական կոնֆլիկտը այս պահին գոնե ունի քիչ թե շատ ավելի հանդարտ բնույթ»,– նշում է թուրքագետը։

Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները պետք է միջազգային գնահատականի արժանանան. ՀՀ ԱԺ

Ռուբեն Մելքոնյանի գնահատմամբ` ներկայումս փաստորեն տեղի է ունենում ռուս–թուրքական «պրոկսի» պատերազմ տարբեր տարածաշրջաններում` կոնֆլիկտներ, ահաբեկչություններ, ցեղասպանություններ հրահրելու և դրա դեմ պայքարելու շրջանակներում, հետևաբար ղարաբաղյան հիմնախնդիրն ու Հարավային Կովկասի հարցն ըստ էության նման հարթակներից է, որտեղ մի քանի տասնամյակ  է, ինչ տեսնում ենք ռուս–թուրքական նմանատիպ գործընթաց։ 

Ըստ Մելքոնյանի` արցախյան ճակատում ներկա լարվածության համատեքստում կա որոշակի տեսական խնդիր. քանի որ վերջին շրջանում փոխվել է թուրքական նկրտումների ագրեսիվության աստիճանը, ուստի փոխվել է նաև Թուրքիային զսպելու մեխանիզմների արդյունավետությունը։ Այն զսպող մեխանիզմները, որ ուներ Ռուսաստանը Թուրքիայի հանդեպ 10 կամ 20 տարի առաջ, հիմա կարիք ունեն վերանայման, որովհետև Թուրքիան ավելի ագրեսիվ պետություն է դարձել։

Թուրքիան աշխարհում միակ երկիրն է, որը աջակցում է Արցախում հակամարտության սրմանը. Փայլան

Այդուհանդերձ, ըստ թուրքագետի, Ռուսաստանն ունի համարժեք գործիքակազմ, և Հարավային Կովկասն էլ լինելով նրա կենսական հետաքրքրությունների շրջանակում` անպայմանորեն կնպաստի, որ Ռուսաստանը որոշակի քայլեր անի խաղաղության հաստատման ուղղությամբ։   

 

Ըստ թեմայի

Թուրքիան չպետք է կրակին բենզին լցնի Ղարաբաղում. Կարո Փայլան
«Քուրդ ժողովուրդը դատապարտում է Ադրբեջանին ու Թուրքիային և զորակցում հայերին». Հասանով
Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում Ադրբեջան. ՀՀ ԱԳՆ
թեգերը:
տարածաշրջան, Թուրքիա, Ռուսաստան, Ռուբեն Մելքոնյան (թուրքագետ)

Գլխավոր թեմաներ