10:45 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47

1990-ականների պատերազմում անօդաչու թռչող սարքեր ընդհանրապես չկային. ռազմական փորձագետ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
266 0 0

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ տարբերություններ կան 1990-ական թվականներին և այժմ Արցախում ընթացող պատերազմների միջև։

Վրթանեսյան. «Ռազմական գործողությունները կշարունակվեն, եթե այս ամենին չլինի լուրջ միջամտություն»

Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ`կա երեք կետ. նախ օդուժի շատ ավելի ակտիվ կիրառում, երկրորդ`հեռահար ճշգրիտ խոցման միջոցների շատ ավելի լայն կիրառում, որոնք կողմերի զինանոցում չկային 1990-ական թվականներին, և երրորդ` անօդաչու թռչող սարքերի լայնամասշտաբ կիրառում հետախուզություն իրականացնելու ու հարվածներ հասցնելու համար, որոնք այն տարիներին ընդհանրապես չկային։

«Անկախ ամեն ինչից` հետևակի դերն այս պատերազում զգալի է, թեև ռազմական գործողություններից երևում է, որ հակառակորդը շատ զինտեխնիկա է կորցնում`չկարողանալով համակարգված ու ներդաշնակ աշխատել հետևակի հետ, ինչի արդյունքում կրում են նաև մեծ մարդկային կորուստներ»,– նշում է ռազմական փորձագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե որքան կարող են տևել պատերազմական գործողությունները և որքան կբավականացնեն ռեսուրսները, Կարեն Վրթանեսյանն ընդգծում է, որ նման ինտենսիվությամբ մարտավարության դեպքում կարող է լինել օրերի հարց, բայց և այնպես, փորձագետի կարծիքով, գործողությունները դեռ որոշ ժամանակ կշարունակվեն, իսկ եթե լինեն կարճատև դադարներ, դրանք կօգտագործվեն նոր ռեզերվներ բերելու և ինչ–որ պահից վերստին ինտենսիվ գործողությունների անցնելու համար, եթե այդ ամենին չլինի արտաքին լուրջ միջամտություն։ 

Ըստ թեմայի

Ինչու ՀՀ–ն չէր կարող «Սմերչով» հարվածել Մինգեչաուրին. մասնագետը փաստեր է ներկայացնում
ԱՀ նախագահի ուղերձն Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին արվել է ճիշտ ժամանակին
Արցախում արդեն 19 խաղաղ բնակիչ է սպանվել. Արցախի ՄԻՊ
թեգերը:
փորձագետ, Կարեն Վրթանեսյան, Պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ