05:16 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.37
  • GBP645.35
  • EUR585.48
  • RUB6.41

Ինչու է Էրդողանը ձեռքն այստեղ–այնտեղ գցում. Լոքմագյոզյանը` թուրք նախագահի «ախորժակի» մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
406 0 0

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծավալապաշտական և օրըստօրե խորացող նկրտումներին և վերջին հայտարարությանը։

Լոքմագյոզյան. «Էրդողանը քարոզում է նեոօսմանիզմ և ուզում է վերականգնել օսմանյան կայսրությունը»

Տիրան Լոքմագյոզյանի դիտարկմամբ` Ռեջեփ Թայիփ Էրդողանը քարոզում է նեոօսմանիզմ և ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրության կարգավիճակը, հետևաբար ձեռքը գցում է այստեղ կամ այլ տեղ, առավել ևս, որ թուրքական ներկայիս պետության սահմաններն ավելի նեղ են, քան Օսմանյան կայսրության սահմանները։

Էրդողանը նախօրեին ասել է, որ Երուսաղեմը թուրքերինն է` այն անվանելով Օսմանյան կայսրությանը պատկանող քաղաք, որտեղից «թուրքերը հեռացել են արցունքն աչքերին»։

«Էրդողանն ուզում է վերականգնել այդ կայսրությունը` ակնկալելով, որ այդպիսով հնարավոր կլինի գրավել նրա որոշ տարածքները։ Սիրիա, Իրաք, Լիբիա, մասամբ Լիբանան և Կովկաս մտնելուց հետո պարզվում է, որ Էրդողանի հետաքրքրասիրությունների շրջանակում են հայտնվել նաև Երուսաղեմն ու Պաղեստինը, որոնք ժամանակին Օսմանյան կայսրության մեջ էին ընդգրկված։ Էրդողանի ծավալապաշտական նկրտումներն ընդլայնվում են մինչև Աֆրիկա»,– նշում է թուրքագետը։

Թուրքիան պետք է դուրս գա պատերազմից. Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է ուղղել ԱՄՆ ղեկավարներին

Լոքմագյոզյանի խոսքով` մինչ օրս ոչ մի պետություն չի ցանկանում զսպել Թուրքիային, օրինակ`Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ուզում է չփչացնել հարաբերությունները Էրդողանի հետ, իսկ եվրոպական մյուս երկրները երբեմն հանդես են գալիս լոկ հայտարարությամբ և միայն ափսոսանք ու տարակուսանք հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Փորձենք ազդել Թուրքիայի վրա, որ ձեռքերը հետ քաշի ահաբեկչությունից. Իսրայելի ՊՆ

«Թուրքիան ոտնձգություն կատարեց Հունաստանի նկատմամբ, երկուսն էլ համարվում են ՆԱՏՕ–ի անդամ երկրներ, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքն էլ այդ կապակցությամբ ոչ մի քայլ չձեռնարկեց։ Նույն իրավիճակն է նաև Հարավային Կովկասում։ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են այստեղ մի ամբողջ ազգ խեղդել, մինչդեռ խաղաղության կոչերից այն կողմ ոչ ոք չի անցնում»,– նշում է թուրքագետը։

Լոքմագյոզյանի գնահատմամբ` Երուսաղեմի վերաբերյալ հայտարարությունը Իսրայելին ուղղված ուղերձ է, որովհետև Թուրքիայի նախագահն ինչ–որ մեղադրանքներ ունի. առանց հաշվարկի ու նպատակի նման հայտարարություն չէր անի։

Իրանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ

Ըստ թեմայի

Աշխարհը պիտի հասկանա` ինչ է անում Թուրքիան Ղարաբաղում. Փաշինյանի հարցազրույցը Figaro-ին
Մակրոնը, Իրանն ու Թուրքիայի զինյալները. ինչպես արցախյան պատերազմը «պայթեցրեց» աշխարհը
ԵՄ–ն պետք է պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի նկատմամբ. Ավստրիայի կանցլեր
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիա, Տիրան Լոքմագյոզյան

Գլխավոր թեմաներ