10:47 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47

Ադրբեջանի կողմից պայմանավորվածության խախտումը Ռուսաստանին ուղղված մարտահրավեր է. քաղաքագետ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Հրադադար Արցախում (55)
827 0 0

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներին և մեկնաբանել Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունը խախտելու պատճառները։

Գալստյան. «Ադրբեջանը փորձում է կարճ ժամանակամիջոցն օգտագործել իր ուժերը վերախմբավորելու համար»

Քաղաքագետ Նարեկ Գալստյանի դիտարկմամբ` այն  հանգամանքը, որ բանակցությունները տևեցին այդքան երկար, վկայում է այն մասին, որ ընդհանուր հայտարարի գալը եղել է բավականին բարդ։ Ադրբեջանական կողմին չգոհացնող գործոններ կային, որովհետև դրանից առաջ Ալիևը կոշտ հայտարարություններ էր արել, անգամ բացառել էր հրադադարը, բայցևայնպես բավականին ուշացումով հրադադարի վերաբերյալ ձեռք բերվեց պայմանավորվածություն։

«Իսկ հետո, ինչպես տեսանք, ադրբեջանական կողմը հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը շատ քիչ անց խախտեց։ Վերջին հայտարարության տեքստից արդեն իսկ հասկանալի է, որ խոսք է գնում ընդամենը հումանիտար հրադադարի մասին, այսինքն` հրադադարի առաջնահերթ նպատակը պետք է ուղղված լինի հումանիտար հարցերի լուծմանը, զոհերի աճյունների ու գերիների փոխանակմանը, թեև հայտարարության մեջ նշվում է, որ պետք է հիմք նախապատրաստվի հետագա բանակցությունների համար, ինչն ամենայն հավանականությամբ վերաբերում է զինադադարին»,– նշում է քաղաքագետը։

Նարեկ Գալստյանի կարծիքով` թեև նշվում է, որ բանակցությունների գործընթացը պետք է հիմնված լինի համաձայնեցված սկզբունքների վրա, իսկ հրադադարի հստակ պարամետրերը պետք է հստակեցվեն ապագայում, այդուհանդերձ դրանք դեռ համաձայնեցված չեն, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ իսկապես բարդ իրավիճակ է։ Քաղաքագետի կարծիքով` դա պայմանավորված է նախևառաջ ադրբեջանական կողմի ռազմական ձախողումներով, բլից կրիգի, իսկ հետո նաև լայնամասշտաբ հարձակման պլանների տապալմամբ։

Տոնոյանն ու Կարմիր խաչի անդամները քննարկել են գերիների և զոհերի փոխանակման ընթացակարգերը

«Որքան կարելի է դատել ռազմաճակատից ստացվող տեղեկություններից, Ադրբեջանը փորձում է այս կարճ ժամանակամիջոցն օգտագործել իր ուժերը վերախմբավորելու, սպառազինություններն ու մարդկային ռեսուրսները համալրելու համար։ Հետևաբար պնդել, որ հրադադարին կարող է շուտով հաջորդել կայուն զինադադարը, այս պահին տեղին չէ»,– նշում է քաղաքագետը։

Նրա գնահատմամբ` Ադրբեջանի կողմից մոսկովյան պայմանավորվածությունների խախտումը պետք է դիտարկել որպես ռուսական միջնորդությանն ուղղված մարտահրավեր, եթե չասենք անտեսում կամ ռուսական կողմին հասցված ապտակ։ Ռուսաստանը կարողանում է իր ազդեցությամբ ձեռք բերել հրադադարի շուրջ համաձայնություն, սակայն շատ քիչ անց հակամարտող կողմերից մեկը խախտում է պայմանավորվածությունները, ուստի Նարեկ Գալստյանը հուսով է, որ ՌԴ–ն թեկուզ միջնորդավորված, բայց պրակտիկ քայլեր կձեռնարկի իր համար այս անթույլատրելի խախտմանն ինչ–որ կերպ աևձագանքելու կամ Ադրբեջանին պատժելու համար։     

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

թեմա:
Հրադադար Արցախում (55)

Ըստ թեմայի

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամը վիրավորվել է Արցախում
Ձեր ցավը տանեմ. Արայիկ Հարությունյանն ու թշնամու գրոհը հետ մղած զինծառայողները. տեսանյութ
Զոհվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ընկերը
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, հրադադար, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ