07:58 27 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.24
  • GBP643.48
  • EUR582.42
  • RUB6.45

Ադրբեջանցիները չեն կարող նույն ինտենսիվությամբ անդադար գրոհել, պաշարներն անսպառ չեն

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1656)
377 0 0

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմից կիրառվող մարտավարությանը, որի համաձայն` հակառակորդը ցանկանում է երկարատև պայքարի միջոցով ջլատել Պաշտպանության բանակի ներուժը։ 

Ներսիսյան. «Ադրբեջանցիները չեն կարող նույն ինտենսիվությամբ անդադար գրոհել, պաշարներն անվերջ չեն»

Լեոնիդ Ներսիսյանի դիտարկմամբ` ադրբեջանցիների նպատակն է Պաշտպանության բանակի զինվորներին հոգնեցնելը, ինչպես նաև զինտեխնիկայի ու մարդկային կորուստների թավաքանակն ավելացնելը` հույս ունենալով, որ հինգերորդ կամ վեցերորդ լայնամասշտաբ հարձակումն իրենց վերջապես կբերի ցանկալի հաջողություն։

«Բայց պետք է հասկանալ, որ ադրբեջանցիները չեն կարող նույն ինտենսիվությամբ անդադար գրոհել, որովհետև իրենք էլ փորձում են ընթացքում հանգստանալ, վերախմբավորվել ու համալրել վնասված կամ ոչնչացված զինտեխնիկան։ Նման մարտավարությունը կարող է տևել շատ երկար։ Թեև ժամանակի հետ հակառակորդի գործողությունների ինտենսիվությունը կիջնի, որովհետև պաշարներն անվերջ չեն, այդուհանդերձ ցածր ինտենսիվության պայմաններում հակամարտությունը դեռ տևական ժամանակ կարող է շարունակվել»,– նշում է ռազմական փորձագետը։

Լեոնիդ Ներսիսյանը հիշեցնում է, որ արցախյան առաջին պատերազմը տևեց շուրջ երեք տարի, և հերթական բարդ կոնֆլիկտն այսպիսի ինտենսիվությամբ մեկ ամսից ավել չի կարող տևել, բայց հետո կարող է տրանսֆորմացվել ավելի ցածր ինտենսիվության երկարատև պատերազմի։ Ըստ նրա`Արցախի Պաշտպանության բանակը ի զորու է դիմադրել Ադրբեջանի զանգվածային գրոհներին, ինչը խոսում է նրա բարձր կարողությունների մասին, քանի որ հակառակորդն ավելի քան երկու շաբաթ շատ մեծ ուժեր է օգտագործում շփման գծի ողջ երկայնքով։ 

«Ադրբեջանցիներին մեծապես օգնում են թուրքական արտադրության ԱԹՍ–ները, առանց այդ սարքերի ադրբեջանցիները չեն կարող կազմակերպել որևէ հարձակողական գործողություն։ Նման ԱԹՍ–ների դեմ պայքարում հայկական զինուժը պետք է կիրառի ավելի հզոր հակաօդային պաշտպանության համակարգեր, թեև համոզված եմ, որ միայն ՀՕՊ–ով հարցի չի լուծվի։ Պետք է ունենալ նույն հնարավորությունները, նույն դասի անօդաչու սարքերը, որպեսզի ոչնչացնենք հակառակորդի հրամանատարական հենակետերն ու բաց տեղանքում հայտնված տեխնիկան»,– նշում է ռազմական փորձագետը։

Լեոնիդ Ներսիսյանի համոզմամբ` անհրաժեշտ է այս պատերազմից համապատասխան դասեր քաղել, ինչն ավելի շատ պետք է արվի ՊՆ–ի շրջանակներում, հենց այժմվանից ու ազդի մասնավորապես գնումների վրա, այսինքն` անհրաժեշտ է հաշվի առնել ժամանակակից մարտավարական միտումներն ու դրանք ներառել գնումներում։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1656)

Ըստ թեմայի

Ինչպես է խոցվում Ադրբեջանի հերթական տանկը. տեսանյութ
Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով 24 000 արցախցի դպրոց չի հաճախում
Ադրբեջանը պատասխան կտա. ՊԲ-ն կոշտ հայտարարություն է արել
թեգերը:
ագրեսիա, Ադրբեջան, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ