10:30 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65

Ինչու է բացառված Թուրքիայի առաջարկը` բանակցությունների քառակողմ ձևաչափ ստեղծելու մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (389)
198 0 0

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է քառակողմ բանակցություններ անցկացնելու Թուրքիայի առաջարկին և դրանից բխող վտանգներին։

Սարգսյան. «Քառակողմ բանակցությունների ձևաչափ ստեղծելու Թուրիքայի առաջարկը բացառված է»

Պաշտոնական Անկարան առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ քառակողմ բանակցություններ վարել Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։ «Քանի որ Ռուսաստանը Հայաստանի կողքին է, իսկ մենք սատարում ենք Ադրբեջանին, եկեք չորսով հանդիպենք` քննարկելու այդ խնդիրների լուծումը։ Մինսկի խումբը ավելի քան 30 տարի չի կարողացել լուծում գտնել, եկել է ժամանակը նոր մեխանիզմ գտնելու»,– հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։ 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիտարկմամբ`  նման ձևաչափը բացառվում է, որովհետև դա կնշանակի, որ մենք միանշանակ թողնում ենք, որպեսզի Թուրքիան որոշումներ կայացնի Անդրկովկասի հետ կապված խնդիրների վերաբերյալ և իրականացնի իր ցանկությունը` ստեղծել պանթուրքական աշխարհ և այդ ճանապարհին կանգ չառնել որևէ արգելքի առջև։

«Թուրքիայի առաջարկն ունի քարոզչական նպատակ, որ նոր ձևաչափն իբր կլինի ավելի արդյունավետ, բայց ես համոզված եմ, որ դա որևէ արդյունք չի տալու։ Երկրորդ` մենք իրավունք չունենք հրաժարվելու Մինսկի խմբի համանախագահների գործող ձևաչափից, որոնհետև նրանք են 1992 թվականից սկսած իրականացնում միջնորդական առաքելությունը»,– նշում է Սարգսյանը։

Նրա կարծիքով` հայկական կողմը պետք է ներկայացնի Ալիևի ու Էրդողանի լկտի սուտը, թե իբր Ղարաբաղը երբեք որևէ մեկինը չի եղել, բացի իրենցից։ Հետևաբար մենք պետք է ի լուր աշխարհի ցույց տանք ճշմարտությունը թե՛ իրավական, թե՛ պատմական տեսանկյունից, ինչը կարող է դերակատարություն ունենալ։ 

Մենք համաձայն չենք այն դիրքորոշման հետ, որը հնչեցրել են Թուրքիան և նախագահ Ալիևը. Լավրով

«Եթե հայկական կողմը հիմնավոր ձևով մեզ ընդառաջ եկող երկրներին ներկայացնի այն, ինչն իրավական առումով եղել է ուղղակի անթերի, ապա Արցախի անկախության ճանաչման քայլը կլինի ճիշտ։ Բայց մենք հիմքեր չենք տալիս, այլ պարզապես առաջարկում ենք ճանաչել Արցախի անկախությունը, մինչդեռ վերջինս արդեն իսկ ինքնորոշվել է ու իրավական քայլերով, օրինական ճանապարհով անջատվել է Ադրբեջանից»,– նշում է ՀԴԿ նախագահը։

Արամ Սարգսյանի գնահատմամբ` Ռուսաստանը նույնպես դեմ կարտահայտվի քառակողմ ձևաչափ ստեղծելու Թուրքիայի առաջարկին, որովհետև Մոսկվայում շատ լավ հասկանում են, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Ռուսաստանը պարբերաբար նշում է Անդրկովկաս տեղափոխված ահաբեկիչների մասին, որոնց ժամանելուն անմիջականորեն նպատսել է հենց Թուրքիան, ովքեր կռվում են Ադրբեջանի կողմում և նրանց առկայությունն Անդրկովկասում հենց ամենամեծ վտանգն է։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

Բացի դրանից, Թուրքիան հովանավորում և կառավարում է Ադրբեջանի գործողությունները։ Վերջինս ապրիլյան քառօրյա պատերազմից հետո խնդրեց զինադադար, մինչդեռ հիմա ոգևորված է Թուրքիայի աջակցությամբ։  

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (389)

Ըստ թեմայի

Ադրբեջանը երկու զինծառայողի է գերեվարել. հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան
ՄԻԵԴ–ը որոշեց` Ադրբեջանը պետք է պատժի սեփական մարդասպանին` Ռամիլ Սաֆարովին
Սահմանին հայտնված լրտեսական ԱԹՍ–ն. ո՞ր դեպքում պատերազմին կխառնվի Իրանը
Գեղարքունիքում ադրբեջանական ԱԹՍ–ի հարվածի հետևանքով երեխա է վիրավորվել
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, Արամ Սարգսյան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան

Գլխավոր թեմաներ