05:23 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24

Երկնաքերները կանգնած են բրնձի դաշտերի վրա. ինչպես Ճապոնիան ոտքի կանգնեց պատերազմից հետո

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
33820

«Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդաշարի հեղինակ, բիզնես-փորձագետ Հայկ Մանասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ճապոնական տնտեսական հրաշքին և դրա նախադրյանլներին։ 

Մանասյան. Ճապոնական տնտեսական հրաշքի ֆենոմենը` երկնաքերները կանգնած են բրնձի դաշտերի վրա

Հայկ Մանասյանի դիտարկմամբ` շատերը կարծում են, որ ճապոնական հրաշքի հետևանքով ճապոնացիների մոտ ամեն ինչ շատ լավ է, և պատճառն այն է, որ նրանք շատ են աշխատում, ինչը թեև իրականություն է և կապված է նրանց մշակույթի հետ, բայց շատ պարզունակ բացատրություն է։ Ըստ նրա`երկրորդ աշխարհամարտից հետո Ճապոնիան հայտնվել էր քայքայման եզրին, տնտեսական ենթակառուցվածքներն ավերված էին, քաղաքները՝ ռմբակոծված, ընդ որում` դրանցից երկուսը միջուկային ռումբով, այդուհանդերձ ճապոնական տնտեսությունը 1960-ականներից սկսած ցույց տվեց կայուն զարգացում և վերելք, իսկ 1970-ականներին ամերիկյան գործարարների երկու երրորդն արդեն ահազանգում էր Ճապոնիայի տնտեսական էքսպանսիայի մասին։

«Ճապոնիայի արտադրության մակարդակը հաջորդ տասնամյակում արդեն զիջում էր միայն ԱՄՆ–ին։ Նման աճն անհնարին կլիներ, եթե ճապոնական ընկերությունների ու ձեռնարկությունների աշխատակիցներից յուրաքանչյուրի օրը չամրապնդվեր ապագայի հանդեպ կայուն տեսլականի հույսով ու սպասելիքներով։ Այդ հույսը ճապոնական հասարակության հոգեբանական հատուկ ուղեգիծն էր»,– նշում է բիզնես-փորձագետը։

Մանասյանի պատկերավոր գնահատմամբ` ճապոնական երկնաքերները կանգնած են բրնձի դաշտերի վրա։ Ըստ նրա`ճապոնական դասական կառավարման անկյունաքարերից մեկը հենց կոլեկտիվիզմն է, ուստի համախմբվածության գաղափարն ու ավանդույթը մինչ օրս պահպանվում է աշխատանքային կոլեկտիվներում։ Ճապոնական ընկերություններն աշխատում են մեկ ընդհանուր ընտանիքի փիլիսոփայության ներքո, նրանցից շատերը կիրառում են ցմահ վարձակալման կամ ցմահ աշխատանքի ընդունման պրակտիկան։

«Երիտասարդ մասնագետը բուհն ավարտելուց հետո անմիջապես վարձվում է, վերաորակավորվում է ու զարգանում ընտրված ընկերությունում ընդհուպ մինչև կենսաթոշակային տարիքը։ Մարդը գիտի, որ աշխատանքը որևէ պարագայում չի կորցնի, հետևաբար նրա վստահությունը վաղվա օրվա հանդեպ անսասան է։ Հենց այդտեղից է գալիս աշխատանքի բարձր արդյունավետությունն ու խորը երախտագիտությունը իր ընկերության նկատմամբ։ Հայտնի է, որ աշխատանքի հանդեպ նվիրվածությունը, լոյալությունը և բարձր մոտիվացիան բարձր արտադրողականություն ապահովելու կարևոր հիմքերից են»,– նշում է բիզնես փորձագետը։ 

Մանասյանի խոսքով` ճապոնական տնտեսության կառավարման մյուս անկյանաքարն արտադրության բոլոր փուլերում արտադրանքի որակի համընդհանուր վերահսկողությունն է, և այստեղ կարևոր է ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ պատասխանատվությունը գործի նկատմամբ։

Ըստ թեմայի

ՍԾՏՄ վերջին նիստը բուռն է անցել. Թուրքիան ու Ադրբեջանը փորձել են խանգարել ՀՀ պատվիրակներին
Որքա՞ն որոշիչ է տնտեսական բաղադրիչի դերը պատերազմի ելքի վրա
«Օգնություն օգնության համար»․ ի՞նչ վիճակում է բիզնեսը Հայաստանում համավարակից հետո
թեգերը:
Պատերազմ, տնտեսություն, Ճապոնիա

Գլխավոր թեմաներ