02:39 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34

Ո՞ր զինծառայողների ընտանիքներին կտրամադրվի 58-82 մլն դրամ. մանրամասներ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)
6888 0 0

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է զոհված, անհետ կորած և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին տրամադրվող ֆինանսական աջակցության մանրամասները։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում ամեն ինչ անում են, որ օր առաջ նոր նախաձեռնությունը, որով նախատեսվում է զոհված, անհետ կորած և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին 58-ից 82 մլն դրամ հատկացնել, հնարավորինս արագ կյանքի կոչվի։ Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի խոսքով` առաջին վճարումները նախատեսում են իրականացնել հոկտեմբերի ընթացքում։ Այժմ աշխատում են գումարի տրամադրման կարգը հնարավորինս դյուրացնելու ուղղությամբ։

«Որ այդ ընտանիքների անդամները չգան, դիմումներ չգրեն, աշխատում ենք մի շարք պետական մարմինների հետ, ինչպիսիք են, օրինակ, Քննչական կոմիտեն, Քաղաքացիական ակտերի կացության գրանցման գրասենյակները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Աշխատում ենք ամեն ինչ անել, որ բյուրոկրատիան հնարավորինս նվազեցնենք և կապ հաստատենք այդ ընտանիքների հետ, բանկային հաշիվներ բացենք և կատարենք առաջին վճարումները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Նախաձեռնության շրջանակում 82 միլիոն դրամ կհատկացվի առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած կամ զոհված սպաներին և նրանց ընտանիքի անդամներին, 70 միլիոնի չափով գումար կստանան նույն կարգավիճակն ունեցող պայամանագրային զինծառայողների ու կամավորների ընտանիքները, իսկ կրտեսեր ենթասպայական կազմի և ժամկետային զինծառայողների ընտանիքներին կհատկացվի 58 միլիոն դրամ։ Գումարը կտրամադրվի 20 տարի ժամկետով` ամենամսյա կտրվածքով։ Գումարի տնօրինման հարցում որևէ սահմնափակում չի գործում։ Այն կբաշխվի ընտանիքի անդամների վրա և նրանցից յուրաքանչյուրն ամեն ամիս կստանա  որոշակի գումար։

«Երկար պայքար է լինելու, պատրաստ ենք». Մոսկվայից եկած հայ բժիշկը կյանքեր է փրկում Արցախում

«Ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի համար զինծառայողի հոր, մոր, ամուսնու և երեխաների, բացառիկ դեպքերում նաև մինչև 23 տարեկան քրոջ կամ եղբոր անունով հաշիվ է բացվում, որովհետև յուրաքանչյուրն իր մասնաբաժինն ունի մեր կողմից հատկացվող գումարի, իսկ եթե ընտանիքը որոշում է, որ մեկ հաշվեհամարի վրա պետք է կատարվի վճարումը, դա իրենց կամքն է։ Ոչ պետությունը, ոչ էլ զինծառայողների ապահովագրության հիմնադրամը այդ գումարների վրա որևէ հսկողություն չի իրականացնում»,- նշեց Ավետիքյանը։

Հիմնադրամի տնօրենի խոսքով` պատերազմի սկզբից մինչ օրս մոտ 2.7 միլիոն դոլարի փոխանցում է կատարվել շուրջ 54 երկրից, բայց որպեսզի հնարավոր լինի իրենց նախաձեռնությունը երկարաժամկետ հեռանկարում ապահովել, քաղաքացիները պետք է հնարավորինս ակտիվություն ցուցաբերեն և ամեն ամիս փոխանցումներ կատարեն։ Փոխանցումների աշխարհագրությունն օրեցօր ընդլայնվում է, սակայն ամենաշատ փոխանցումները կատարում են Հայաստանում բնակվող մեր հայրենակիցները։

Նշենք, որ հիմնադրամը 2008 թվականից մինչև օրս ֆինանսական աջակցություն է ցուցաբերել 420 ընտանիքների։

Ադրբեջանը երկու զինծառայողի է գերեվարել. հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)

Ըստ թեմայի

«Ապրեն արևներդ». զինծառայողները առաջնագծում ծննդյան օր են նշում
Զոհվածների ցուցակում հայտնված ևս երեք զինծառայողներ ողջ են
Շրջափակումից դուրս են եկել և մեծ կորուստներ պատճառել թշնամուն. հերոս տղաների մասին
թեգերը:
փոխանցումներ, հիմնադրամ, Պատերազմ, Հայաստան

Գլխավոր թեմաներ