00:50 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16

Վրաստանը կճանաչի՞ Արցախի անկախությունը. Էրոյանցը` հայերի կազմակերպած ակցիայի մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
669 0 0

Վրացագետ Ալիկ Էրոյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թբիլիսիում Վրաստանի հայ քաղաքացիների բողոքի բազմամարդ երթին` ի աջակցություն Արցախին և Հայաստանին։

Էրոյանց. Վրաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումն այս պահին իրատեսական չէ

Ալիկ Էրոյանցի դիտարկմամբ` ինչպես ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Վրաստանում մեր հայրենակիցները ոտքի են կանգնել և, բնականաբար, չեն կարող անտարբեր մնալ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում, մասնավորապես արցախա–ադրբեջանական սահմանին։ Վիրահայությունը նույնպես ցանկանում է աջակցություն ցուցաբերել Արցախին ու Հայաստանին, ճակատում կռվող զինվորներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Թբիլիսիում բազմամարդ ակցիա է անցկացվել։ Ցուցարարները հայտարարել են, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը բացահայտ կերպով լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի վրա` նպատակ ունենալով պատերազմի միջոցով լուծելու արցախյան հիմնահարցը։ Երթի մասնակիցներն անցել են Թբիլիսիի փողոցներով «Արցախը Հայաստան է» և «Ճանաչել Արցախը» գրությամբ պաստառներով։

«Ակցիան, բնականաբար, ուղղված է ադրբեջանա–թուրքական ագրեսիային։ Վրաստանի մայրաքաղաքում նախորդ անգամ հավաք էր անցկացվել հոկտեմբերի 1-ին ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաընկերության շենքի մոտ` արդար լուսաբանման պահանջով, քանի որ լրատվամիջոցը կողմնապահորեն էր ներկայացնում իրավիճակը»,– նշում է վրացագետը։

Էրոյանցի կարծիքով` նրանք, ովքեր տեղյակ են Վրաստանում տիրող իրավիճակին, կփաստեն, որ վերջին տասնամյակի ընթացքում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հարևան երկրում խոր արմատներ գցելուն և ազդեցությունը մեծացնելուն ուղղված զարգացումները նպաստել են նրան, որ նաև մեդիադաշտում իրականացվում են ակտիվ գործողություններ հատկապես այս պատերազմական շրջանում, ինչն էլ բերում է որոշակի հաջողության, քանզի «Մթավարի» հեռուստաընկերությունն ուղղորդվում է Սաակաշվիլու կողմից և որդեգրել է ադրբեջանամետ դիրքորոշում։

«Բողոքի ակցիաներով տեղի հայությունն արտահայտում է իր դժգոհությունը նմանատիպ երևույթների դեմ և կոչ անում անկողմնակալ լուսաբանել իրադարձությունները։ Թեև էլեկտրոնային ռեսուրսների ոլորտում մենք ունենք խնդիր, սակայն լրատվամիջոցները, որոնց թղթակիցներն այժմ էլ գտնվում են Արցախում, ընդհանուր առմամբ չեզոքություն են պահպանում, ինչը չի կարելի ասել «Մթավարի» հեռուստաընկերության մասին»,– նշում է վրացագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է իրատեսական այն հեռանկարը, որ Վրաստանը կճանաչի Արցախի անկախությունը, ինչն ի դեպ պահանջում էին նաև բողոքի երթի մասնակիցները, Էրոյանցն ընդգծում է, որ դա իրականությանը մոտ չէ, և պետք է հասկանալ այն տրամաբանությունը, որ Վրաստանն ունի խնդիր Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ կապված, ուստի Վրաստանում փորձում են զուգահեռներ անցկացնել ու նմանեցնել նշված տարածքային խնդիրները, որոնց առկայության պարագայում Վրաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումն այս պահին իրատեսական չէ։

Այդուհանդերձ Էրոյանցը կարծում է, որ այդ պրոցեսն ամբողջ աշխարհում պետք է գործարկվի, իսկ թե որքանով այն կհաջողի, այդ թվում` նաև Վրաստանում, ցույց կտա ժամանակը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

Ըստ թեմայի

«Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին». բողոքի ակցիա ՀՀ–ում Գերմանիայի դեսպանատան առջև
«Եվրոպայում գիտեն` ով է սկսել պատերազմը». ԵՄ դեսպանն ընդունել է բողոքի ակցիա անողներին
Իսրայելի հայերը բողոքի ակցիա են իրականացրել Երուսաղեմի ԱԳՆ շենքի դիմաց
«Արյունոտ լվացք» Տորոնտոյում. հայ երիտասարդները լուռ ակցիա են կազմակերպել
թեգերը:
Արցախ

Գլխավոր թեմաներ