21:58 28 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08

Վրացական ընդդիմությունը խորհրդարանական մանդատներն ավելացնելու շանս է ստացել

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
131 0 0

Վրացագետ Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին:

Վրացական ընդդիմությունը մանդատները խորհրդարանում ավելացնելու շանս է ստացել

Հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ: Դրանք անցել են խառը համակարգով. 120 պատգամավոր ընտրվել է համամասնական, 31-ը՝ մեծամասնական համակարգով: 150 մանդատի համար պայքարում մասնակցել է 48 կուսակցություն եւ երկու դաշինք:

Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների՝ «Վրացական երազանք» կուսակցությունն առաջատարն է ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 48 տոկոսը, միամանդատ շրջաններում իշխող ուժի թեկնածուները նույնպես առաջատարն են: Ըստ Վրաստանի ԿԸՀ վյալների՝ միայն յոթ մեծանասմական շրջաններում պահանջվում է անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ հաղթողին որոշելու համար:

Ջոնի Մելիքյանի գնահատմամաբ՝ ընտրությունների արդյունքը կանխատեսելի էր, ինչպես և սպասելի էր ընդդիմության արձագանքը: «Վրացական երազանքը» կարողացավ այս ամիսների ընթացքում իր վարկանիշը բարձրացնել՝ էֆեկտիվ պայքարելով կորոնավիրուսի դեմ: Չնայած վերջին երկու ամիսներին, երբ նախընտրական պայքարը մեկնարկեց, սկսվեց կորոնավիրուսի երկրորդ ալիքը:

Այսօր պետք է արձանագրենք, որ «Վրացական երազանքը» 48 տոկոս ձայն ունի՝ մի քանի տասնյակ մանդատ, բացի այդ, մեծամասնականով առաջադրված 30 թեկնածուների կեսն անցել են խորհրդարան։ Այսպիսով, իշխող ուժը յոթ տասնյակից ավելի ձայն է ստանում խորհրդարանում և հնարավորություն՝ կառավարություն ձևավորելու:

Մելիքյանը հիշեցնում է, որ պետք է սպասել նաև շրջանների կեսում մեծամասնական թեկնածուների ընտրությունների երկրորդ փուլի արդյունքերին:

«Սա սպասելի չէր, որ կեսում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ, և դա արտահայտում է հակաիշխանական տրամադրությունները բնակչության շրջանում: Ընդդիմությունը դրանով շանս է ստանում ավելացնելու մանդատները խորհրդարանում, և բողոքի ցույցերը միտված են հենց դրան. Սաակաշվիլին պետք է կարողանա համոզել ընտրազանգվածին, որ երկրոդ փուլի ժամանակ աջակցեն «Միացյալ ազգային շարժման» թեկնածուներին: Միաժամանակ, իշխանությունը նույնպես գործելու է և փորձելու է ադմինիստրատիվ և այլ ռեսուրսներով այդ շրջանների մեծամասնությունում երկրորդ փուլում հաղթանակի հասնել»,-նշում է Մելիքյանը:

Ինչ կփոխվի Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ ընտրություններից հետո. Մելիքյանը վստահ է՝ կլինի հին-նոր կառավարություն:

«Վարչապետը չի փոխվելու: Կլինեն փոփոխություններ նախարարների շրջանում: Թե արտաքին թե ներքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինի»,-կարծում է Մելիքյանը:

Ըստ վրացագետի՝ Վրաստանի իշխանությունները մինչ այժմ կենտրոնացած էին երկրի ներքին խնդիրների վրա և արտաքին հարաբերություններին ուշադրություն չէին դարձնում. այն իներցիայով էր առաջ գնում: Իսկ այժմ՝ ընտրությունների ավարտից հետո, ըստ Մելիքյանի,  Վրաստանի իշխանություններն արդեն կաշկանդված չեն լինի ներքին քաղաքական պրոցեսներով և ավելի ակտիվ քայլեր կանեն արտաքին քաղաքականության մեջ:

Ըստ թեմայի

Ադրբեջանին սահմանակից վրացական շրջանում 2 ԱԹՍ է ընկել
Ե՛վ մրցակիցներ, և՛ ընկերներ. հայերն ու վրացիները փորձելու են ապացուցել` ով է ավելի ուժեղ
Հայ-վրացական հարաբերություններ. ինչպիսի՞ն կլինեն դրանք ընտրություններից հետո
թեգերը:
Ջոնի Մելիքյան, Ընտրություններ, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ