ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված, նպատակ ունենալով առավել առարկայական դարձնել վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը, Հայաստանի բանկերի միության (ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի) կայացրած որոշման համաձայն՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում չեն համարվի և չեն արտացոլվի վարկային ռեգիստրում։ Տվյալ ժամանակահատվածի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվի։
Սեյրան Սարգսյանը նշում է, որ որոշման նպատակը թիկունքն ամուր պահելն է, հաճախորդների կողքին լինելն ու դժվար իրավիճակում նրանց աջակցելը: Բանկերը որոշումը կայացրել են միասնական:
Ըստ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենի՝ ռազմական դրության ավարտից հետո կդիտարկեն օրենքով սահմանված խմբերի անձանց վարկային պարտավորությունների ներման հնարավորությունը:
«Յուրաքանչյուր բանկ, հաշվի առնելով հաճախորդի ֆինանսական վիճակի վերլուծությունը, կցուցաբերի անհատական մոտեցում և ամեն մեկի համար կլինեն անհատական լուծումներ»,- նշում է Սարգսյանը:
Արցախի վարկառուները ռազմական դրության ողջ ընթացքում արտոնություններ կստանան
«Միանշանակ ասել, թե որ հաճախորդին, որ վարկատեսակով ու ինչ չափով են ներումներ իրականացվելու՝ հնարավոր չէ. յուրաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերվելու, ուսումնասիրելու են հաճախորդի ֆինանսական վիճակը, անելու են առավելագույնը, որ հաճախորդները հաղթահարեն ֆինասական դժվարությունները: Եթե կարիք լինի՝ կվերանայեն պայմանները, ամբողջական կամ մասնակի ներումներ կիրականացվեն»,- նշում է Սարգսյանը:
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենը վստահեցնում է՝ առայժմ միայն կարող են խոսել սկզբունքի մասին՝առավելագույնը փորձելու են մարդակենտրոն լինել և հնարավորության սահմաններում աջակցել օգնության կարիք ունցող վարկառուներին:
Ժամանակն է, որ բանկերը պատասխանատվություն վերցնեն. ինչպե՞ս են որոշելու` ում վարկը ներել