20:40 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70

Որ դեպքերում բանկերը կներեն առաջնագծում կռվողների վարկերը 

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
642 0 0

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է բանկերի կողմից առաջնագծում կռվող զինվորներին և կամանվորներին առաջարկվող աջակցությանը: 

Որ դեպքերում բանկերը կներեն առաջնագծում կռվողների վարկերը. զրուցել ենք Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հետ

ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված, նպատակ ունենալով առավել առարկայական դարձնել վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը, Հայաստանի բանկերի միության (ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի) կայացրած որոշման համաձայն՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում չեն համարվի և չեն արտացոլվի վարկային ռեգիստրում։ Տվյալ ժամանակահատվածի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվի։

Սեյրան Սարգսյանը նշում է, որ որոշման նպատակը թիկունքն ամուր պահելն է, հաճախորդների կողքին լինելն ու դժվար իրավիճակում նրանց աջակցելը: Բանկերը որոշումը կայացրել են միասնական: 

Ըստ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենի՝ ռազմական դրության ավարտից հետո կդիտարկեն օրենքով սահմանված խմբերի անձանց վարկային պարտավորությունների ներման հնարավորությունը: 

«Յուրաքանչյուր բանկ, հաշվի առնելով հաճախորդի ֆինանսական վիճակի վերլուծությունը, կցուցաբերի անհատական մոտեցում և ամեն մեկի համար կլինեն անհատական լուծումներ»,- նշում է Սարգսյանը:

Արցախի վարկառուները ռազմական դրության ողջ ընթացքում արտոնություններ կստանան

«Միանշանակ ասել, թե որ հաճախորդին, որ վարկատեսակով ու ինչ չափով են ներումներ իրականացվելու՝ հնարավոր չէ. յուրաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերվելու, ուսումնասիրելու են հաճախորդի ֆինանսական վիճակը, անելու են առավելագույնը, որ հաճախորդները հաղթահարեն ֆինասական դժվարությունները: Եթե կարիք լինի՝ կվերանայեն պայմանները, ամբողջական կամ մասնակի ներումներ կիրականացվեն»,- նշում է Սարգսյանը: 

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենը վստահեցնում է՝ առայժմ միայն կարող են խոսել սկզբունքի մասին՝առավելագույնը փորձելու են մարդակենտրոն լինել և հնարավորության սահմաններում աջակցել օգնության կարիք ունցող վարկառուներին: 

Ժամանակն է, որ բանկերը պատասխանատվություն վերցնեն. ինչպե՞ս են որոշելու` ում վարկը ներել

Ըստ թեմայի

Ղարաբաղյան հակամարտությունը կհարվածի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի բանկերին. Moody’s
Բանկերն իրենց հայեցողությամբ կորոշեն, թե որ զինծառայողի վարկը ներեն
Բանկերը պատրաստակամ են առավելագույն մեծ ծավալով վարկեր ներել. օրենքն արդեն գործում է
թեգերը:
Բանկ, վարկ, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ