23:02 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70

Փաշինյանի ասած «ցավոտ փոխզիջումը» հենց Շուշիին էր. Վիգեն Հակոբյան 

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
52110

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթին։ 

«Փաշինյանի ասած «ցավոտ փոխզիջումը» հենց Շուշին էր». Վիգեն Հակոբյան

Վիգեն Հակոբյանը կարծում է, որ սեղանին ամենասկզբից դրված են եղել Մադրիդյան սկզբունքները։

«Այսինքն` 5+2 շրջանները վերադարձնում են Ադրբեջանին. նախ` բուֆերային տարածքները, հետագայում արդեն, ըստ ճանապարհային քարտեզի, պետք է իրականացվեին մյուս կետերը։ Սակայն կարծում եմ, որ մարտական գործողությունների ընթացքում, երբ սկսեց ձևավորվել նոր քարտեզ, Ադրբեջանի ախորժակը բացվեց»,– ասում է Հակոբյանը։

Քաղտեխնոլոգը հիշեցնում է, որ դեռ հոկտեմբերին վարչապետը իր live–ի ժամանակ նշեց, որ Հայաստանը պատրաստ է «ցավոտ փոխզիջումների», բայց Ադրբեջանն ավելի մեծ փոխզիջումներ է ուզում, այսինքն` այդ նշաձողն ավելացել է։ 

«Այն ժամանակ, երբ մտածում էինք` այդ ի՞նչ «ցավոտ փոխզիջումների» մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ընտրությունը «ցավոտ փոխզիջման» և կապիտուլյացիայի միջև է։ Եվ «ցավոտ փոխզիջում» ասելով` ես մտածում էի, որ դա Շուշին է»,–ասում է Հակոբյանը։ 

Ի՞նչ էր կատարվում Շուշիում. պատասխանում է Դավիթ Տոնոյանը

Ըստ քաղտեխնոլոգի` պատերազմական գործողությունների ընթացքն իրենց մոտ նոր թիրախներ առաջացրեց. սկզբնականը դա այն էր, ինչ նախատեսվում էր Մադրիդյան սկզբունքներով, իսկ երբ իրենց հաջողվեց 4 տարածք գրավել, իրենք հավատացին, որ այս տեմպը եթե պահպանեն, կարող են ավելի լուրջ նվաճումներ ունենալ և որպես զինադադարի պայման սկսեցին առաջ քաշել Շուշիի հարցը։ 

 Հակոբյանի կարծիքով` Ադրբեջանը համաձայնվեց կանգ առնել Շուշիում և չհասնել Ստեփանակերտ, քանի որ հենց այդպիսինն էր պայմանավորվածությունը. հենց այդտեղ կանգնացնել պատերազմը։

«Հենց դրանով էր պայմանավորված մի քանի օր հակասական ինֆորմացիաների տարածումը, թե Շուշին ում ձեռքում է։ Կարծում եմ, որ հենց այդ ժամանակն էլ, այդ մի քանի օրը օգտագործվեց փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու համար, ինչպես նաև խաղաղապահ ուժերի ֆիզիկական ներկայությունը տարածաշրջանում ապահովելու համար»,– նշում է Հակոբյանը։ 

Քաղտեխնոլոգը նշում է, որ այժմ շատ բան պայմանավորված է լինելու դե ֆակտո իրավիճակով, այսինքն` ինչ վիճակում կլինի, օրինակ, Հայաստանը, ինչպիսին կլինի դե ֆակտո հարաբերությունը Հայաստանի և Արցախի միջև, գեոքաղաքական ինչ ռեսուրսներ, ինչ վարկանիշ, ինչ հնարավորություններ, ինչ ազդեցություն կունենա Ռուսաստանը մոտ 5 տարի հետո։ Ի վերջո շատ բան կախված է լինելու նաև Ադրբեջանի վիճակից. այնտեղ ինչ կլինի, ովքեր կլինեն իշխանության և ինչ տնտեսական հնարավորություններ կունենա Բաքուն։

5 տարում շատ բան կարող է փոխվել, եզրափակել է Վիգեն Հակոբյանը։

Ըստ թեմայի

Փոխզիջումների դեպքում էլ գծեր կան Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար. Փաշինյան
Ղարաբաղի փաստաթուղթը այդքան էլ չի բավարարում Բաքվին․ թուրք պատգամավորն ասել է՝ ինչու
Քարտեզ. որտե՞ղ են տեղակայվելու ռուս խաղաղապահները
թեգերը:
Վիգեն Հակոբյան, Ադրբեջան, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ