14:53 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73

Ինչ պետք է արվի Փաշինյանի հեռացումից հետո. քաղաքագետը վերլուծում է ստեղծված իրավիճակը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (611)
448 0 0

Քաղաքագետ Երվանդ Բոզոյան Sputnik Արմենիայի եթերում վերլուծել է եռակողմ հայտարարության հետևանքներն ու խոսել Փաշինյանի անցնցում հեռացման մասին։

«Եթե ճիշտ որոշումներ չկայացնենք, կվտանգենք նաև Հայաստանի պետականությունը». Բոզոյան

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի գնահատմամբ` նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների ստորագրած համատեղ հայտարարությունը «կատաստրոֆայի նման մի բան է», որը մեծ ազդեցություն է ունենալու մեր ժողովրդի գիտակցության և մեր հետագա զարգացման վրա։ Ըստ նրա` ամենակարևորը, սակայն, այն է, որ մենք կարողանանք դուրս գալ այս ծանր վիճակից, որովհետև, եթե ճիշտ որոշումներ չկայացնենք կվտանգենք նաև Հայաստանի պետականությունը։

Քաղաքագետը համոզված է, որ այս աղետը վերջին երկուսուկես տարիների ընթացքում իշխանության վարած քաղաքականության հետևանք էր։

«Այդ ամենը սկսվեց բանակցային գործընթացի տապալումից, շարունակվեց ժողովրդի և քաղաքական դաշտի պառակտմամբ, հակասահմանադրական ակտիվ գործողություններով, դատարանների ոչնչացմամբ, ընդդիմադիր գործիչների հետապնդմամբ և այսպես շարունակ»,- ասաց նա։

Ստեղծված իրավիճակում, երբ հազարավոր մարդիկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներ են անում, Բոզոյանը քաղաքացիական պատերազմի վտանգը մտացածին է համարում։ Նրա խոսքով` ինչ քաղաքացիական պատերազմի մասին է խոսքը, եթե հասարակության ճնշող մեծամասնությունն արդեն հասկացել է` ինչ է կատարվել։

«Քաղաքացիական պատերազմի վտանգ լինում է այն դեպքում, երբ որ հասարակությունը բաժանվում է երկու հավասար մասի, այսօր այդպիսի բան չի կարող լինել, քանի որ պարտված իշխանությունը, պատերազմում տանուլ տված իշխանությունը չի կարող ունենալ որևէ սոցիալական շերտ հասարակության մեջ։ Հասարակության ճնշող մեծամասնությունն արդեն հասկացել է` ինչ է կատարվել, իսկ այն մարդիկ, որոնք հավատացել են, արդեն հասկացել են, որ խաբվել են»,- նշեց մեր զրուցակիցը։

Գործող իշխանությանը հրաժեշտ տալու հարցում հասարակության շրջանում կա կոնսենսուս, պարզապես պետք է ամեն ինչ անել, որ այդ հեռացումը լինի խաղաղ և քաղաքակիրթ ճանապարհով։

«Մեզ պետք չէ արյունոտ ճանապարհը, այնպես, ինչպես հեռացավ Սադամ Հուսեյնը կամ Քադաֆին։ Այդ ճանապարհը մեզ ոչ մի լավ տեղ չի տանի, նույնիսկ եթե հաշվի առնենք, որ մեր ժողովուրդը շատ զայրացած է»,- ընդգծեց քաղաքագետը։ 

Նրա կարծիքով` դեկտեմբերի 1-ից հետո, երբ գործող վարչապետն իր հիմնական առաքելությունն ավարտած կլինի, Հայաստանում կստեղծվի համազգային կոնսենսուս, կձևավորվի ժամանակավոր կառավարություն, որն էլ ամիսների ընթացքում կանցկացնի արտահերթ ընտրություններ, իսկ նոր ձևավորված իշխանությունն արդեն կստանձնի բանակցային գործընթացն անցկացնելու առաքելությունը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (611)

Ըստ թեմայի

«Չէ որ ես եմ սա գրել». Պուտինը չի վերընթերցել Ղարաբաղյան հայտարարության տեքստը. տեսանյութ
Արցախում խաղաղ բնակչության հանդեպ հանցագործությունների լրացուցիչ փաստեր են արձանագրվել
Իսրայելական և թուրքական ԱԹՍ–ները նույնը չեն. ՊՆ–ն մեկնաբանել է Տոնոյանի մասին տեսանյութը
թեգերը:
հեղափոխություն, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Եռակողմ հայտարարություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ