17:52 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88

Մանդատը վայր դնելը փախուստ է իրականությունից. պատասխանատվության կենթարկվե՞ն պատգամավորները

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
357 0 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառմանը, որն ունեցել է բազմաթիվ հուզական արձագանքներ հասարակության լայն շրջանակներում։

«Պետք է հումանիտար միջանցք բացել «Իմ քայլի» համար, որ ինքնուրույն հեռացնեն Փաշինյանին». Դանիելյան

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` վարչապետին հասկանալու համար պետք է հասկանալ նրա հոգեվիճակը, որովհետև Փաշինյանն այժմ փորձում է լուծել իր և իր ընտանիքի անվտանգության հարցը։ Նրա համոզմամբ` անհավասարակշիռ վիճակում են գտնվում նաև վարչապետի թիմակիցները, ովքեր հասկանում են մեղքի իրենց բաժինը և գիտակցում, որ այս ամենն ունենալու է հետևանքներ։

«Կառավարող շրջանակներում շատերը փորձում են երկարաձգել իշխանության փոփոխության հարցը, խուսափել պատասխանատվությունից և գտնել ելքեր։ Մենք պետք է գիտակցենք, որ նրանք հոգեկան անհավասարակշռության պայմաններում պատրաստ են ծայրահեղ քայլերի, նրանք այն վիճակում չեն, որ կայացնեն սթափ որոշումներ»,– նշում է քաղաքագետը։

Դանիելյանի համոզմամբ` քաղաքացիական պատերազմի հավանականությունը չափազանցված է, մինչդեռ տարաբնույթ սադրանքներն իսկապես հնարավոր են, որոնք ոչ մի խնդիր չեն լուծելու ներկա իշխանության ներկայացուցիչների համար, չեն թեթևացնելու նրանց պատասխանատվության վիճակը։ Քաղաքագետը չի բացառում, որ սադրանքներ հրահրողներն անպայման կակնկալեն հակադարձում մյուս կողմից, որպեսզի նրանց վրա բարդեն պատասխանատվությունը և մեղավորներ փնտրեն ընդդիմադիրների շարքերում։

«Ընդդիմադիր ուժերը պետք է հաշվի առնեն, որ գործող իշխանության օրերը հաշված են, ուստի պետք է սառը դատեն ու հավասարակշռված քայլեր անեն` սերտորեն աշխատելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Նրանց համար պետք է բացեն «հումանիտար միջանցք», որպեսզի կարողանան ինքնուրույն հեռացնել Փաշինյանին, մինչև նա կփորձի սադրանքներ հրահրել»,– նշում է քաղաքագետը։

Դանիելյանի կարծիքով` մանդատները վայր դնելն անպատասխանատվություն է, փախուստ իրականությունից, ինչի համար նույնպես պատասխանատվություն են կրելու, որովհետև քրեական օրենսգրքում կա հանցավոր անգործություն եզրույթը։ Ըստ նրա` եթե երկիրը վտանգի մեջ է, ապա պատգամավորները պարտավոր են քայլեր ձեռնարկել իրավիճակից դուրս գալու համար։ Քաղաքագետը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի շուրջ հասարակական շարժումը պետք է դառնա պետական օրակարգի հարց։     

Հիշեցնենք` Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ դիտել է առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութերը և ապշել տղաների խորագիտությունից։ Նա դիմել էր զինվորներին` նշելով, որ սպասում է նրանց Երևանում` վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը սա որակել էր որպես քաղաքացիական բախումների կոչ: Փաշինյանը գրառումից հետո «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարվել մանդատից, իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: Պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ գրեց, որ եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չձեռնարկի, ինքը վայր է դնելու մանդատը։

Կուսակցությունից ու աշխատանքից հեռանալու որոշման մասին հայտնեց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

Ըստ թեմայի

Շուշիից ավելի քան 300 զոհված զինծառայողների մարմիններ են դուրս բերվել. Փաշինյան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է գրել
Փաշինյանը պարզաբանել է Շուշիի մասին ԱԺ-ում ունեցած իր ելույթը
թեգերը:
Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ