07:02 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70

Իշխանական բուրգը փլուզված է. ինչու է ստում Փաշինյանը. քաղտեխնոլոգ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (542)
270 0 0

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ առաջիկայում ականատես կլինենք իշխանության ներկայացուցիչների նոր հրաժարականների։

Վարչապետի բերանում «դուզը խոսք չկա». Քոչարյանը` իշխանական բուրգի փլուզման մասին

Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը մեկնաբանել է իշխանական պատգամավորների սպասվող հրաժարականների մասին լուրերը։

«Իշխանական բուրգը փլուզված է, ներսից` նեխած, ընդամենը կա վախ Նիկոլ Փաշինյանից, որն իր անհավասարակշիռ, պաշտոնյային ոչ վայել բառապաշարով վախեցնում է թիմակիցներին։ Նա չի կարող խուսափել հրաժարականից, կարող է երկարաձգել իր պաշտոնավարումը` փորձելով որոշակի երաշխիքներ ստանալ իր, իր ընտանիքի, իր մտերիմների համար»,- ասաց նա։

Նրա դիտարկմամբ` իշխանության ներսում բոլորն էլ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարելու որևէ շանս չունի։

Մանդատը վայր դնելը փախուստ է իրականությունից. պատասխանատվության կենթարկվե՞ն պատգամավորները

Ինչ վերաբերում է տեսակետին, թե վարչապետի հրաժարականն այս փուլում երկիրը կարող է ցնցումների առաջ կանգնեցնել, Քոչարյանը նշեց, որ եթե ամեն ինչ համակարգված լինի, հնարավոր է այդ ամենից խուսափել, մինչդեռ, եթե Փաշինյանը շարունակի համառել և հասարակությանը խաբել, ցնցումներ անխուսափելի են։ 

«Ժողովրդական լեզվով ասած` այդ մարդու բերանում դուզ խոսք չկա։ Իրեն հարցնում են` մինչև հայտարարությունը ստորագրելն այլ առաջարկներ եղե՞լ են, ասում է` բացարձակ սուտ է, հետո ասում է, որ ռուս խաղաղապահները Հայաստան են եկել հայտարարությունը ստորագրելուց հետո միայն, բայց ամբողջ Երևանը 3-4 օր չէր քնում ինքնաթիռների ձայնից, և ստորագրելուց 10 րոպե հետո մենք տեսանք` ինչպես ռուսական զորքը սկսեց մտնել Լաչինի միջանցքով, և այսպես շարունակ»։

Քաղտեխնոլոգի խոսքով` առաջիկայում ականատես կլինենք նոր հրաժարականների, քանի որ արդեն 5 օր է, որ գրեթե բոլոր պետական ինստիտուտներն անգործության են մատնված։

Հիշեցնենք, որ մանդատից հրաժարվելու ցանկության մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Գայանե Աբրահամյանն ասել է, որ հրաժարվում է մանդատից, իսկ Թագուհի Թովմասյանը նշել է, որ դուրս է գալիս «Իմ քայլից»։

Կուսակցությունից ու աշխատանքից հեռանալու որոշման մասին է հայտնել նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հայտնել է, որ դուրս է գալիս խմբակցությունից և գործելու է որպես անկախ պատգամավոր։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (542)

Ըստ թեմայի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ևս մեկ պատգամավոր պատրաստվում է վայր դնել մանդատը
«Իմ քայլի» պատգամավորներից մեկը սպառնալիքներ է ստացել. ՄԻՊ–ը դիմել է ոստիկանությանը
Գագիկ Ծառուկյանին ուզում են զրկել պատգամավորական մանդատից
թեգերը:
Պատգամավոր, Իշխանություն, Կարեն Քոչարյան (քաղտեխնոլոգ)

Գլխավոր թեմաներ