21:23 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70

Չեմ կարծում, որ այս պահին իշխանության գալն ինչ–որ մեկի համար գայթակղիչ է. քաղտեխնոլոգ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
63 0 0

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձին։ 

Հակոբյան. «Չեմ կարծում, որ հենց այս պահին իշխանության գալն ինչ–որ մեկի համար գայթակղիչ է»

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված` նոյեմբերի 16-ին ուղերձ է հղել, որում մասնավորապես մատնանշել է վարչապետի պաշտոնավարման դադարեցման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը։

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` այդ ուղերձն ընդհանուր առմամբ հնչեց քաղաքական ուժերի, հանրային գործիչների հետ նախագահի հանդիպումներից հետո, որոնց վրա հիմնվելով` Արմեն Սարգսյանը ներկայացրեց ձևավորված հանրային պահանջը։ 

«Նախագահը փաստեց, որ այդ պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, այնուհետև ազգային համաձայնության պրոֆեսիոնալ և բանիմաց կառավարության ձևավորումը, իսկ հետո, երբ երկրում կայունանա իրավիճակը` նաև արտահերթ ընտրությունների անցկացումը։ Նախագահի ուղերձը ժամանակին էր, եթե չասեմ, նույնիսկ մի փոքր ուշացած, բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ անցնելու էր որոշ ժամանակ, քանզի աշխատանք էր կատիարվել»,– նշում է քաղտեխնոլոգը։

Փաշինյանի հրաժարականի կոչեր, արցունք ու ցավ. փոթորկված Երևանը նոյեմբերի 11-ին

Վիգեն Հակոբյանը ելնելով իրավիճակից կարծում է, որ վարչապետի հրաժարականի հանրային պահանջը բարձրացվեց երկրի գլուխ համարվող պաշտոնատար անձի մակարդակի, և, ըստ էության, առաջարկ արվեց ներկայիս լարված իրավիճակն ինչ–որ կերպ լիցքաթափել։

«Ազգային համաձայնության կառավարության ձևավորումը պայմանավորվածությունների խնդիր է, այսինքն` պետք է նույնպես տեղի ունենա բանակցությունների արդյունքում։ Դա մեկ մարդու որոշելու խնդիր չէ։ Այսօրվա քաղաքական մեծամասնությունը, որը պատասխանատու է պարտության համար, քաղաքական, բարոյական, պարզապես մարդկային տեսանկյունից իրավունք չունի հետայսու իշխանավարել, ուստի պետք է քաղաքական որոշում ընդունի և փոխի վարչապետին, ընդ որում` պարտադիր չէ, որ նոր վարչապետը լինի հենց «Իմ քայլը» խմբակցությունից»,– նշում է քաղտեխնոլոգը։ 

Իսկ թե ով պետք է լինի նոր վարչապետը, դա, ըստ Հակոբյանի, բանակցելու թեմա է։ Նա չի կարծում, որ հենց այս պահին իշխանության գալը  գայթակղիչ է, որովհետև կարելի է պատկերացնել, թե դա ինչ բարդ խնդիր է, ինչպիսի ծանր պատասխանատվություն։

Քաղտեխնոլոգը վստահ չէ, որ ժամանակավոր կառավարության գործունեության շրջանում կլինի մեկ կառավարություն, որովհետև լինելու է բավականին ծանր ժամանակահատված` սկսած բարոյահոգեբանական գործոնից, վերջացրած բանակը մարտունակ վիճակի բերելով, իսկ սոցիալ–տնտեսական խնդիրները Հայաստանում արդեն երեսուն տարուց ի վեր կրում են խրոնիկ բնույթ։ Այդ պատճառով էլ լուրջ քաղաքական գործիչների մոտ, ըստ Հակոբյանի, ցանկություն չի առաջանա հենց այս պահին ստանձնել այդ չափազանց պատասխանատու պաշտոնը։ 

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու հրաժարական չի տվել հայտարարությունը չստորագրելու համար
Արցախի նախագահը հանդիպել է պատգամավորների հետ. նրանց մի մասը հրաժարական է պահանջում
Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշիից հրաժարվելու հարց. ԱԳՆ
թեգերը:
Հրաժարական, Իշխանություն, Վիգեն Հակոբյան

Գլխավոր թեմաներ