20:46 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70

Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում ՌԴ–ի դերը մի քանի անգամ մեծացել է

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
122 0 0

«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցի կարևոր դրույթներին, որոնք վերաբերում են ղարաբաղյան հիմնախնդրին և պատերազմական գործողություններին։

Հովհաննիսյան. «Հիմնախնդրի կարգավորման գործում ՌԴ–ի դերն ու կշիռը մեծացել է մի քանի անգամ»

Մասնավորապես անդրադառնալով այն հատվածին, որն առնչվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, Տարոն Հովհաննիսյանը ցավով մատնանշում է, որ առայժմ այդ հարցը մնում է առկախված` ելնելով առկա իրադրությունից։ Ըստ նրա` ռազմական գործողություններում կրած փաստացի պարտությունը, ինչպես նաև դրանից բխող եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի պայմանները չեն վերաբերում Արցախի կարգավիճակին։ 

«Ինչպես նշեց ՌԴ նախագահը, համաձայնությունը վերաբերում է բացառապես հրադադարի հաստատմանը, մարտական գործողությունների դադարեցմանը, և դա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ, նման է, օրինակ, 1994 թվականի մայիսին կնքված զինադադարի համաձայնագրին։ Քաղաքական կարգավորման գործընթացը որոշակի փոփոխություններով ընթանում էր շուրջ քսանվեց տարի։ Այժմ ենթադրվում է, որ Արցախի կարգավիճակի հարցը և հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մնացած հարցերը պետք է քննարկվեն բանակցությունների ընթացքում»,– նշում է վերլուծաբանը։ 

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պարզ չէ, Մոսկվան պահպանում է ստատուս-քվոն. Պուտին

Այդուհանդերձ Հովհաննիսյանը դժվարանում է ասել, թե երբ կվերսկսվեն բանակցությունները, ինչ կետից և ինչ պայմաններում, քանզի ինքնին հասկանալի է, որ պատերազմին նախորդած բանակցային կետերն այլևս ակտուալ չեն, և միակ խնդիրը, որ կարելի է նախորդ շրջանից ժառանգել, Մինսկի խմբի համանախագահ երկրների ձևաչափն է, թեև այդտեղ էլ կա որոշակի փոփոխություն, որովհետև Ռուսաստանն արդեն նույն կարգավիճակով ներգրավված չէ, քանզի Արցախում այժմ կան ռուս խաղաղապահներ։ 

«Հիմնախնդրի կարգավորման գործում Ռուսաստանի դերն ու կշիռը մեծացել է մի քանի անգամ, իսկ Ֆրանսիայի ու ԱՄՆ–ի դերակատարումը դրան զուգահեռ նվազել է։ Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կդրսևորեն իրենց այդ երկրները։ Թուրքիան իր հերթին շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել հետագա փուլերում անմիջականորեն ներգրավվելու համար և միակողմանիորեն, բոլոր հնարավորություններով աջակցում է Ադրբեջանին։ Այնպես որ Արցախի կարգավիճակի հարցը մնում է մշուշոտ, և հայտնի չէ, թե այդ առթիվ ինչ բանաձևեր առաջ կքաշվեն ապագայում»,– նշում է վերլուծաբանը։

Անդրադառնալով ՌԴ նախագահի այն պնդմանը, որ հայկական կողմին դեռ հոկտեմբերի 20–ին առաջարկվել է հրադադարի ավելի նպաստավոր տարբերակ, որից ՀՀ վարչապետը հրաժարվել է, Տարոն Հովհաննիսյանը նշում է, որ կցանկանար այդ առթիվ լսել նաև Նիկոլ Փաշինյանի տեսակետը։

Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև. Օնիկ Գասպարյանի ուղերձը

Ըստ նրա, եթե այդ ժամանակ եղել է գիտակցում, որ հնարավոր է իրավիճակը շտկել ռազմական ճանապարհով ու հասնել ավելի ձեռնտու վիճակի, ապա դրանում գուցե կարելի է գտնել խելամտություն, իսկ եթե այդ նույն ժամանակ եղել է հստակ պատկերացում, որ ռազմական գործողությունների ընթացքը տանում է այն ուղղությամբ, ինչը մենք տեսանք, ապա նման որոշումը չի կարելի խելամիտ համարել։

Ըստ թեմայի

Ղարաբաղում երկարաժամկետ կարգավորման պայմաններ են ստեղծվել․ Պուտին
Պուտինը բացատրել է` ինչու Ֆրանսիան ու ԱՄՆ–ն չեն մասնակցել եռակողմ հայտարարության կազմմանը
Պուտինն ասել է` որ դեպքում է հնարավոր Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացումը
թեգերը:
Ռուսաստան, Թուրքիա, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ