06:20 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70

Արցախի ճանաչումը պետք է վաղուց արվեր, բայց հիմա էլ պետք չէ շտապել

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
107 0 0

Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունից հնչող տեսակետներին, որոնք առնչվում են ՀՀ–ի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը։

Միքայելյան. «Արցախի անկախությունը ճանաչելուց առաջ պետք է խորհրդակցենք մեր դաշնակիցների հետ»

Արցախի ճանաչման հարցը խորհրդարանական մակարդակով քննարկվել է պատերազմի առաջին օրերից, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը:

Հրանտ Միքայելյանի դիտարկմամբ` Արցախի անկախության ճանաչումը բարդ հարց է զուտ այն պատճառով, որ գոյություն ունեն որոշակի ռիսկեր։ Մի կողմից Արցախի ճանաչումը ճիշտ է, ինչը պետք է վաղուց արվեր, դեռ 2001 թվականին, երբ տապալվեցին բանակցությունները, մյուս կողմից հիմա վտանգավոր իրավիճակ է, այն դեռ չի անցել և պետք է շատ զգույշ լինել`հաշվի առնելով բոլոր ռիսկերը։ 

«Ճանաչումից առաջ պետք է խորհրդակցենք մեր դաշնակիցների հետ, հասկանանք նրանց դիրքորոշումը, հստակ գիտակցենք, թե ինչ քայլերի կգնա Ադրբեջանը, և եթե համոզվենք, որ ճանաչումը չի բերի պատերազմի վերսկսման, այդ դեպքում կարելի է գնալ այդ քայլին։ Իսկ եթե նման վտանգ կա, այսօր գուցե չարժե շտապել»,– նշում է քաղաքագետը։

Արցախի անկախության ճանաչման մասին նախագիծ է ներկայացվել Ֆրանսիայի սենատ

Միքայելյանի կարծիքով` անկախության ճանաչումն առհասարակ չի ենթադրում պարտադիր կամ կոնկրետ սահմանների ամրագրում, սովորաբար ճանաչում են երկիրը, և եթե ճանաչում են, օրինակ, Հնդկաստանի անկախությունը, պարտադիր չէ, որ նրա կազմում ներառված լինի կամ չլինի Ջամու և Քաշմիրի նահանգը։ Ըստ քաղաքագետի` Արցախ ասելով հասկանում ենք նրա բուն տարածքը հարակից յոթ շրջաններով ու Շահումյանի ենթաշրջանով։

«Թեև Արցախի տարածքային ամբողջականությունը խախտված է, բայց դա չի նշանակում, որ մենք այդ հանգամանքն ընդունում ենք որպես նորմ։ Շատ կարևոր է, որ մենք հասկանանք ռուս խաղաղապահների դերակատարությունը, որոնք տեղակայվել են Արցախում, ուստի անհրաժեշտ է լսել ու հաշվի առնել նրանց տեսակետն ու ակտիվորեն աշխատել նրանց հետ, որպեսզի չեզոքացվեն կամ բացառվեն ռիսկերը»,– նշում է քաղաքագետը։

Միքայելյանի գնահատմամբ` թեև Հայաստանում միշտ խուսափում էին Արցախի անկախությունը ճանաչելու խնդրից և ասում, որ հայկական կողմի վրա եղել է ճնշում, բայցևայնպես այդ ուղղությամբ ՀՀ ցանկացած քայլ պետք է օգուտ բերի, այլ ոչ թե նոր տարածքային ու մարդկային կորուստների պատճառ դառնա։ Ըստ նրա` Արցախի անկախության ճանաչումը ճիշտ է, սակայն դա չպետք է լինի էմոցիոնալ քայլ, այլ պետք է լավ հաշվարկված լինի և մեզ զերծ պահի նոր արհավիրքներից, որովհետև նախկինում եթե Արցախում կար միայն հայկական բանակ, ապա այժմ նաև ադրբեջանաթուրքական ստորաբաժանումներ են։ 

Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը. նախագահը հարցազրույց է տվել

թեգերը:
Հրանտ Միքայելյան (քաղաքագետ), անկախություն, Արցախ

Գլխավոր թեմաներ