07:19 02 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66

Գեներալները պե՞տք է խոսեն. փորձագետը` իրականության ու պետական գաղտնիքի բացահայտման մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
441 0 0

Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե գեներալների խոսելու պարագայում որն է իրականության ներկայացման և պետական գաղտնիքի բացահայտման սահմանագիծը։

Գեներալները պե՞տք է խոսեն. Կարեն Վրթանեսյանը` իրականության և պետական գաղտնիքի բացահայտման մասին

Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` երբ գեներալները խոսում են, դա նախևառաջ քաղաքական իշխանության, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի սխալ և անպատասխանատու քայլերի հետևանք է, քանի որ հանրությունը վերջին ամիսներին բազմաթիվ օրինակներ է տեսել, երբ նա ինչ–որ թվերի մասին է խոսել, օրինակ` ռազմավարական պաշարների, նշել է, թե որքան մարդ է պահանջվում ռազմաճակատում, և թշնամին կարող էր հետևություններ անել այդ տվյալներից։

«Չգիտես ինչու, վարչապետի ելույթների դեպքում նույն մարդիկ, որոնք հիմա խոսում են գեներալների դեմ`քննադատելով նրանց, այն ժամանակ լուռ էին։ Երկրորդ խնդիրն այն է, որ նման խոսակցությունները, փոխադարձ մեղադրանքները, նաև ինչ–որ տվյալների բացահայտումը ներկայիս իշխանության կողմից հրահրված, մեղքն ինչ–որ մեկի վրա գցելու, մեղավորներ փնտրելու կամ նշանակելու գործելակերպ է, այդ ամենի տրամաբանական շարունակությունը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետը։

Վրթանեսյանի կարծիքով` շատ դժվար է պահանջել մարդկանցից, նույն զինվորականներից լինել զուսպ այն դեպքում, երբ իշխանական շրջանակներից հնչում են մեղադրանքներ այդ մարդկանց հասցեին, և շատ դեպքերում այդ մեղադրանքներն, ըստ նրա, կեղծ են ու անհիմն, հետևաբար իշխանությունն իր արած սխալները փորձում է բարդել ոմանց վրա։

Փորձագետը թեև փաստում է, որ անշուշտ եղել են մեղավորներ, առաջացել են խնդիրներ, սակայն ամենամեծ մեղավորը գործող քաղաքական իշխանությունն է, անձամբ Նիկոլ Փաշինյանը, որը ոչ միայն չի ընդունում իր մեղքը, հրաժարական չի տալիս, ինչն, ըստ Վրթանեսյանի, նորմալ կլիներ խայտառակ հայտարարության ստորագրումից հետո, որովհետև պարտված ղեկավարը չպետք է մնա, այլ փորձում են հանրության ուշադրությունը շեղել`մեղադրելով առանձին գեներալներին ու նախարարներին։

«Գեներալները խոսում են, որովհետև նրանց մեղադրում են մերձիշխանական շրջանակները կամ հենց իշխանության ներկայացուցիչները։ Այդ մարդիկ ինքնապաշտպանվում են, հետևաբար ստիպված խոսում են, որովհետև ոմանց ներկայացվում են կեղծ մեղադրանքներ։ Այդ դեպքում ինչպե՞ս պահանջել նրանցից, որ լռեն»,– ասաց ռազմական փորձագետը։

Ի դեպ, Վրթանեսյանը հիշեցրեց, որ նման արշավ սկսվել էր նաև պաշտպանության արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ, և իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էր դարձել մեղադրանքների այդ արշավի դրոշակակիրը։ Ըստ փորձագետի` իշխանություններն այստեղ նույնպես փորձում են մեղավոր նշանակել և նման ֆարսերի միջոցով հանրության ուշադրությունը շեղել գլխավոր մեղավորից` Նիկոլ Փաշինյանից, որն իր հերթին ձգտում է պահպանել իր իշխանությունը, ուստի ակնհայտ է, որ բոլոր գործընթացները հրահրում է հենց իշխանական թևը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին իր ասուլիսի ժամանակ Մովսես Հակոբյանը հանդես էր եկել մի շարք հայտարարություններով։ Մասնավորապես, նա ասել էր, որ արցախյան պատերազմի պարտության հիմնական պատճառը վատ կառավարումն է եղել։ Բացի այդ, 2018-ի զենքերի գնման պլանում փոփոխություններ են եղել, և հայկական կողմը ձեռք է բերել զենքեր, որոնք այս պատերազմի ժամանակ չեն կրակել։ Նա հայտնել էր նաև, որ իրականացվել է զինված ուժերի օպտիմալացում, որի արդյունքում կրճատվել է բանակի մարտավարական հինգ գունդ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասուլիսի տեսագրությունն ուղարկել էր ՀՔԾ՝ ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու հանձնարարությամբ։

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի հիման վրա նախապատրաստված նյութերով։

ՊՆ–ն էլ հաղորդագրություն տարածել` նշելով, որ Հակոբյանն ասուլիսի ընթացքում արել է մի շարք հայտարարություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են պարունակում, ինչպես նաև վերաբերում են պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող թեմաների, որոնց հրապարակայնացումը միայն վտանգում է մեր երկրի պաշտպանունակությունը։

«Հարցաքննվել եմ ու վերադարձել տուն». Մովսես Հակոբյանին ՀՔԾ են կանչել

Ըստ թեմայի

Մովսես Հակոբյանը պատմեց` ինչպես է հաջողվել «Բայրաքթարների» գրոհը ժամանակավորապես կասեցնել
«Բացահայտ սուտ» և «հույժ գաղտնի տեղեկություններ». ՊՆ–ն անդրադարձել է Հակոբյանի ասուլիսին
«Ես մեծ հույս ունեմ, որ Դավիթ Տոնոյանն էլ կխոսի». Տիգրան Աբրահամյան
թեգերը:
Կարեն Վրթանեսյան, Մովսես Հակոբյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ