22:38 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08

«Հայտնվել ենք մի վիճակում, որ հրադադարի համաձայնագիրը չեղարկել հնարավոր չէ». Արամ Սարգսյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
14810

Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՌԴ իշխանությունների մտահոգությանն առ այն, որ արտասահմանյան որոշ ուժեր ակտիվորեն ազդեցություն են գործում Հայաստանի ու Ադրբեջանի ազգայնական ուժերի վրա և ձգտում, որ պատերազմն Արցախում վերսկսվի։ 

Սարգսյան. «Հայտնվել ենք մի վիճակում, որ հրադադարի համաձայնագիրը չեղարկել հնարավոր չէ»

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիտարկմամբ` շուրջ երեսուն տարի հայտնի է, որ արտասահմանյան որոշ ուժեր աշխատել են Հայաստանում` հասցնելով դաստիարակել մի ամբողջ սերունդ, որի գործունեության հետևանքներն այսօր տեսնում ենք և՛ խորհրդարանում, և՛ կառավարությունում, և՛ այլուր։ 

«Ես շատ զգույշ կլինեի «ազգայնականություն» տերմին օգտագործելու առումով։ Եթե մենք` հայերս, չենք ուզում կատարել այն համաձայնագիրը, որը ստորագրել է մեկ մարդ և իրավունք չուներ դա անել, ապա դա ազգայնականություն չէ, այլ զուտ մեր պետության և ընդհանրապես մեր անվտանգության ու ապագայի նկատմամբ ունեցած մտահոգությունն է»,– նշեց ՀԴԿ նախագահը։ 

Սարգսյանի կարծիքով` դա ազգային մոտեցում է, որը պետք է հասկանան, իսկ ինչ վերաբերում է արտասահմանյան որոշ ուժերին, որոնք կարող են մարդկանց ինչ–որ բան ներշնչել և աշխատել այդ ուղղությամբ, ապա դա հնարավոր է, բայց այդ պարագայում մենք, որպես հասարակություն և իշխանություն, պետք է կարողանանք գործընթացն այնպես ուղղորդել, որ զերծ մնանք նման ազդեցություններից։ 

Իրավիճակը Ղարաբաղում փխրուն է․ Մարկեդոնովը՝ եռակողմ պայմանավորվածությունների մասին

«Արդյո՞ք հիմա շահագրգիռ ենք, որ այդ համաձայնագիրը իրականացվի, իհարկե` ոչ, արդյո՞ք ցանկանում ենք չեղարկել այդ համաձայնագիրը, ոչ, որովհետև հայտնվել ենք մի վիճակում, որ հրադադարի համաձայնագիրը չեղարկել հնարավոր չէ։ Բայց արդյո՞ք համաձայն ենք, որ այդ համաձայնագիրն անպայման իրագործվի կամ ընդհանրապես գոյություն ունենա, բնականաբար` ոչ, քանզի այն դեմ է մեր պետությանն ու ազգային շահերին։ Պարզապես մեզ հասցրեցին մի վիճակի, երբ ստիպված ենք համակերպվել, բայց ապագայում պետք է դրա հետևանքները վերացնենք»,– նշեց ՀԴԿ նախագահը։

Սարգսյանի գնահատմամբ` հրադադարի համաձայնագիրը ձեռնտու չէ նաև Թուրքիային, որովհետև նա չի ավարտել իր նեոօսմանյան կայսրության կազմավորոմանն առնչվող ծրագրի իրականացումը, դեռ ճանապարհի սկզբին է, ուստի հնարավոր է, որ թուրքական կողմի ազդեցություն լինի, որ հատուկ ծառայությունները փորձեն որոշ խմբերի այդ նպատակով օգտագործել։ Ըստ նրա` կան նաև արևմտյան պետություններ, որոնք ամեն կերպ ձգտում են ՌԴ–ին հեռացնել մեր տարածաշրջանից, ուզում են, որ Ռուսաստանն ընդհանրապես վերանա։

ՀԴԿ նախագահի համոզմամբ` մեղավորը մենք ենք, որ 25-30 տարվա ընթացքում թույլ տվեցինք, որ արտասահմանյան որոշ կազմակերպություններ մեզ մոտ հարմարավետ պայմաններում գործեն։ Կան աղանդներ, որոնք նույնպես այդ ուղղությամբ աշխատում են, գործում են նաև Սորոսի կառույցները, հետևաբար անհրաժեշտ է, որ իշխանությունն արդեն լրջորեն զբաղվի այդ հարցով։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԼՂՀ-ում ռուսական խաղաղապահ առաքելությանը նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ փորձեր են արվում արգելակել Լեռնային Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը: Իսկ ՌԴ նախագահը հայտարարել է, որ նրանք, ովքեր փորձում են արգելակել Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների կատարումը, պետք է հասկանան դրա հետևանքների լրջությունը։

Ըստ թեմայի

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացումը 
Մինասյանը հրապարակել է եռակողմ հայտարարության այն տեքստը, որից Փաշինյանը հրաժարվել է
Ընդդիմությունը պահանջում է ԱԺ-ում քննարկել եռակողմ համաձայնագիրն ու վարչապետի հրաժարականը
թեգերը:
Արամ Սարգսյան, Եռակողմ հայտարարություն, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ