12:12 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95

Ո՞ւր գնալ, ինչո՞վ ապրել. տունն ու գյուղը կորցրած վուրգավանցու ապագան անորոշ է

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
6420

Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Քաշաթաղի Վուրգավան համայնքի` Շիրակում հայտնված բնակիչը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ կորցրել է ամեն ինչ ու հիմա չգիտի` որտեղ և ինչպես պետք է ապրի իր ընտանիքը։

Ո՞ւր գնալ, ինչո՞վ ապրել. տունն ու գյուղը կորցրած վուրգավանցու ապագան անորոշ է. Կարապետ Կարապետյան

Վուրգավան համայնքը Քաշաթաղի շրջանի այն 52 գյուղերի շարքում է, որոնք անցել են Ադրբեջանին: Արցախի հերոս Վուրգ Ոսկանյանի անունը կրող և 40 ընտանիք ունեցող գյուղը հողին է հավասարված, իսկ վուրգավանցին էլ հիմա անտուն ու անգյուղ են մնացել: 59-ամյա Կարապետ Կարապետյանը թոռներին գրկած Աղավնագետով է կնոջ ու հարսի հետ փախել ադրբեջանցիների հարձակումից. սարսափով է հիշում կատարվածը։

«Գյուղն ավերված է. Խնձորեսկից ու Տեղից հեռադիտակով ենք տեսել, տանկերով մտել, տներն ավիրել են։ Հիմա այստեղ ենք, բայց այստեղ էլ ապագա չենք տեսնում։ Այսօր մարդիկ մեզ այստեղ պահեցին, բայց հետո, հետոյի մեջ ապագա չեմ տեսնում` ո՛չ տուն ունեմ, ո՛չ տեղ: Պետությունը կհոգա՞, տուն կտա՝ էդ էլ իրանց խղճին: Այսպես անորոշության մեջ ենք», -Sputnik Արմենիային ասում է Կարապետ Կարապետյանը:

Արցունքներն աչքերին հիշում է, որ ադրբեջանցիներին է թողել  ոչ միայն տունը, այլ նաև տարիների ստեղծած ապրուստը՝ անասուններն ու այգիները: Իր ընտանիքի հետ հիմա ժամանակավոր բնակություն է հաստատել Շիրակի մարզի Թորսգյուղում, բայց ուշքն ու միտքն իր թոռների ապագան է, իսկ այդ ապագան իր ու իր համագյուղացիների համար մշուշոտ է։ Ո՞ւր գնալ, ինչո՞վ ապրել. այս հարցերն անպատասխան են։

121 արցախյան համայնք դարձան ադրբեջանական. որոնք են դրանք

ՀՀ կառավարությունը հրապարակել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ու նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական գյուղերի ու քաղաքների ցանկը։ Հրապարակված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնում 121 համայնք։

Ըստ թեմայի

Զոհվել է «Արցախի հերոսի» կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը
«Արցախն Ադրբեջանին է հանձնում ոչ թե 121, այլ 181 բնակավայր». ԱԺ փոխնախագահ
Դպրոցներն ու մանկապարտեզները կգործեն դեկտեմբերի 1-ից․ Ստեփանակերտի քաղաքապետ
թեգերը:
Ադրբեջան, տուն, Գյուղ, Քաշաթաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ