20:56 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95

Դա ուղղակի խայտառակություն է. փաստաբանը խոսել է զինծառայողների կեցության պայմանների մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
496 0 0

Իրավաբան Նորայր Նորիկյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները զինծառայողների ապահով կացության հետ կապված բացերի մասին:

Ամենաթողության ու փնթի աշխատանքի հետևանքները. փաստաբան Նորիկյանը՝ զինծառայողների կեցության պայմանների մասին

Իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել հնարավորինս արագ կարգավորելու զինծառայողների կոմունալ-կենցաղային պահման պահանջները Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավաբան Նորայր Նորիկյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունները զինծառայողների կեցության անհրաժեշտ պայմանների բացակայության մասին:

«Դա պայմանավորված է նաև ռեսուրսներով, ունեցած միջոցներով, տեղակայման վայրերի առանձնահատկություններով... Հնարավորինս սեղմ ժամկետներում՝ կախված իրադրությունից, կախված ստորաբաժանումների ծավալներից, քանակից՝ իշխանությունները պարտավոր են օր առաջ լուծել այդ հարցը»,- ասաց նա:

 Նրա խոսքով, եթե հնարավոր չէ տեսանելի ապագայում զորանոցներ կառուցել, ապա իշխանությունները պարտավոր են զինծառայողներին գոնե վրանային զորանոցներով ապահովել, ինչը հնարավորություն կտա մեր զինվորների համար քիչ թե շատ նորմալ պայմաններ ապահովել: Բայց բացը լրացնել չի հաջողվում, քանի որ, ըստ իրավաբանի, պետական կառավարման արդյունավետության, որոշ դեպքերում նաև ամենաթողության ու սեփական պարտավորությունների նկատմամբ փնթի վերաբերմունքի խնդիր ունենք: Նորիկյանն անհասկանալի է համարում, երբ ծառայության մեջ գտնվող զինծառայողը անհրաժեշտ բուժօգնություն չի ստանում:

«Ինձ համար որևէ ձևով հասկանալի չէ, եթե զինծառայողը համապատասխան բժշկական օգնություն չի ստանում: Սա խայտառակություն է ուղղակի, եթե այդպիսի խնդիրներ կան: Այս իրավիճակում ցանկացած առողջական խնդիր ունեցող զինծառայողի նկատմամբ պարտավոր են նորմալ, հավուր պատշաճի բժշկական սպասարկում իրականացնել անկախ նրանից, թե որտեղ է գտնվում զինծառայողը»,- նշեց Նորիկյանը:

Փաստաբանի խոսքով՝ մեկ այլ աբսուրդ է, երբ իշխանական պատգամավորները ռազմական դրության իրավական ռեժիմի չեղարկումը ձգձգում են նաև հումանիտար բեռներն ու անհրաժեշտ բժշկական օգնությունը զինվորներին ավելի արագ հասցնելու պատճառաբանությամբ:

«Կարծում եմ, որ այնուամենայնիվ հումանիտար օգնությունը չպետք է կապել ռազմական դրության պահպանման հետ: Անկախ իրավիճակից, հումանիտար օգնությունը պետք է տեղ հասցվի բոլոր պայմաններում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ ՊԲ ստորաբաժանումները դուրս են բերվել այն տարածքներից և զորանոցներից, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, որն առաջացրել է մի շարք խնդիրներ կապված զինծառայողների կացարանների, նյութատեխնիկական սպասարկման և կենցաղային պայմանների հետ: 

Ըստ թեմայի

Հրապարակվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող 17 զինծառայողների անունները
Անհետ կորած զինծառայողների հարցով քննարկում կլինի. ի՞նչ են խոստանում ծնողներին
Հիմնադրամն արդեն հատուցումներ է տրամադրել 104 զոհված զինծառայողների ընտանիքների
թեգերը:
Նորայր Նորիկյան, փաստաբան, զինծառայող

Գլխավոր թեմաներ