21:55 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95

Ռուսաստանին և Իրանին ձեռնտու չէ Արցախը թուրքոմաններով և վարձկաններով բնակեցնելը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
488 0 0

Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն խնդրին, որ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են Արցախի գրավյալ տարածքներում բնակեցնել թուրքոմաններին ու Սիրիայից բերած վարձկաններին։ 

Մարկոսյան. «ՌԴ–ին և Իրանին նույնպես ձեռնտու չէ Արցախը թուրքոմաններով և վարձկաններով բնակեցնելը»

Մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն` Անկարան սկսել է գրանցել Սիրիայում ապրող թուրքոման ընտանիքներին, որոնք պատրաստ են բնակվել Թուրքիայի անմիջական աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Արցախից գրաված տարածքներում։

Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ` Ադրբեջանի ղեկավարությունը 26 տարի շարունակ շրջանառում էր այն թեզը, որ հողերը պետք է հետ վերցնեն, որպեզի իրենց այսպես կոչված փախստականները վերադառնան Արցախ և հարակից շրջաններ։ Ըստ նրա` Ադրբեջանի կողմից շրջանառվող 1 միլիոն փախստականների թվաքանակն իրականության հետ որևէ կապ չունի։

«Արցախին հարակից յոթ շրջանները քիչ բնակեցված են եղել նաև խորհրդային ժամանակաշրջանում, հատկապես հարավային շրջանները` Ֆիզուլին, Ջաբրայիլը, Զանգելանը և Կուբաթլուն։ Ադրբեջանցիների փաստացի հիմնական դրույթն այն էր, որ փախստականները պետք է անպայման վերադառնան իրենց նախկին բնակավայրերը, մինչդեռ պետք է հասկանալ, որ հենց Ադրբեջանում մեծացել է փախստականների ժառանգների մի սերունդ, որը բնակվել է Աֆշերոնյան թերակզու բնակավայրերում և գուցե նրանց մի մասը, հատկապես տարեցները կցանկանան վերադառնալ, բայց երիտասարդների վերադարձը քիչ իրատեսական է թվում, քանզի նրանք չեն փոխի իրենց կենցաղվարությունը, չեն թողնի աշխատանքը, առավել հարմարավետ պայմանները, որպեսզի բնակվեն նոր տարածքներում»,– նշեց ժողովրդագրագետը։

Թուրքական «կրուտիտլար». Էրդողանը փորձում է Արցախը վերաբնակեցնել թուրքմենական ընտանիքներով

Ինչ վերաբերում է բուն Արցախի գրավյալ տարածքներում թուրքոմանների կամ սիրիացի վարձկանների բնակեցման խնդրին, Արտակ Մարկոսյանն ընդգծեց, որ դա դժվար իրականանալի ծրագիր է, որովհետև նման դեմոգրաֆիկ տեղաշարժի պարագայում կառաջանան քաղաքական շատ լուրջ խնդիրներ, և առաջին հերթին հակազդեցություն կլինի Ռուսաստանի ու Իրանի կողմից, քանզի նրանց նույնպես ձեռնտու չէ Արցախը թուրքոմաններով և վարձկաններով բնակեցնելը, այդ երկրները գրկաբաց չեն ընդունի նման լուծումը։

Ժողովրդագրագետը վկայակոչեց նաև Ալիևի տեսակետը, ըստ որի` Ադրբեջանին անհրաժեշտ կլինի 13 տարի, որպեսզի ականազերծվեն տարածքները և կատարվեն մեծածավալ ներդրումներ ու կառուցապատման աշխատանքներ, ուստի ադրբեջանցիների վերաբնակեցումը շատ արագ տեղի չի ունենա։       

Գրիգորյան. «Թուրքիան փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը»

Ըստ թեմայի

Նարիշկինն ասել է` ումից է ՌԴ–ն Ղարաբաղում սիրիացի վարձկանների մասին տեղեկություն ստացել
Ֆրանսիան Թուրքիայից սպասում է ԼՂ–ից վարձկանների դուրսբերման կոնկրետ գործողություններ
ՄԱԿ-ն արձանագրել է, որ Արցախի դեմ վարձկաններ են օգտագործվել
թեգերը:
Արտակ Մարկոսյան, Արցախ, վարձկաններ, ահաբեկիչ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ