08:43 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07

Քոչարյանը Պուտինի հետ հանդիպելու համար միջնորդի կարիք չունի. Վիկտոր Սողոմոնյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
27410

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը։

Սողոմոնյան. «Քոչարյանը Պուտինի հետ անմիջականորեն հանդիպելու համար միջնորդի կարիք չունի»

ՀՀ վարչապետը մանրամասներ է հայտնել ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի` պատերազմական օրերին Մոսկվա այց նախատեսելու մասին։

Վիկտոր Սողոմոնյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի գրառումը կեղծիքի և նենգափոխման համադրություն էր, որին գուցե արժե մանրամասն անդրադառնալ, սակայն այս պահին այդքան էլ նպատակահարմար չգտավ խոսել այդ մասին։ 

«Այդ կապակցությամբ պարզապես մի անեկդոտիկ պատմություն եմ հիշել. մեկը մյուսին հարցնում է. լսել ե՞ս` մեր հարևանը լոտոյով մեքենա է շահել։ Պատասխանում է` մոտավորապես ճիշտ է, պարզապես ոչ թե հարևանը, այլ իր եղբայրը, ոչ թե լոտոյով, այլ կազինոյում, ոչ թե մեքենա, այլ բնակարան, ոչ թե շահել է, այլ կրվել»,– նշեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը։ 

Սողոմոնյանի գնահատմամբ` այդ պատմությունը լավագույնս բնորոշում է Նիկոլ Փաշինյանի գրառումը։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հավաստմամբ` ՀՀ երկրորդ նախագահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անմիջականորեն շփվելու կամ հանդիպելու համար որևէ միջնորդի կարիք չունի։   

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են Մոսկվա մեկնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը ռուսական էլիտայի հետ քննարկելու համար։

«Ինչ ուզում է` թող դուրս տա». ինչու Տեր–Պետրոսյանը չի մեկնաբանում Փաշինյանի ասածները

Ըստ Գևորգյանի` Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի՝ համաձայնել էր առաջարկությանը։

Նույն օրը, սակայն, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնեցին, որ Քոչարյանն առայժմ չի կարող մեկնել Մոսկվա, քանի որ կորոնավիրուսով է վարակվել։

Ըստ թեմայի

Հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահն ինձ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը. Փաշինյան
Ինչպես միշտ, նա սուտ է խոսում. Վիկտոր Սողոմոնյանը` Փաշինյանի գրառումների մասին
«Անմեղի օրագրից» կամ «մեղավորի օրագրից». Մարուքյանն արձագանքել է Փաշինյանի գրառումներին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ