00:11 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16

Այս իշխանությունների օրոք տեղին չէ նույնիսկ Հանրային խորհրդի անդամ լինելը. Գագիկ Գինոսյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
63 0 0

Հասարակական գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար, Հանրային խորհրդի արդեն նախկին անդամ Գագիկ Գինոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վարչապետի հետ հանդիպմանն ու Հանրային խորհրդից դուրս գալու իր որոշմանը։

Գինոսյան. «Հանրային խորհրդի ներկայացուցիչների տեսակետներն այդպես էլ լսելի չդարձան»

Հասարակական գործչի փոխանցմամբ`իր որոշման շարժառիթը երկրում ստեղծված իրավիճակն է և այն քաղաքականությունը, որ իշխանությունների կողմից վարվել է հատկապես վերջին ամիսներին, ինչպես նաև այն, ինչ կատարվել է արցախյան խնդրի շուրջ։ 

«Ձեռք են բերվել խայտառակ պայմանավորվածություններ։ Ես սա համարում եմ դավաճանական մոտեցում, երկրի անկախությանն ու անվտանգությանը վնասող կոպիտ սխալ, ավելի ակնհայտորեն ասած`դավաճանական քայլ։ Հայտարարեցի, որ ցավակցում եմ նրանց, ովքեր կառավարության մաս են եղել, առավել խղճում եմ նրանց, ովքեր նոյեմբերի 10-ից հետո են միացել կառավարությանը, ինչը ցմահ խարան է նրանց կենսագրության վրա։ Հետևաբար կարծում եմ, որ այս իշխանությունների օրոք տեղին չէ նույնիսկ Հանրային խորհրդի անդամ լինել, կոչ եմ անում նաև մյուսներին հեռանալ այդ կառույցից»,– նշեց «Կարին» համույթի ղեկավարը։

Գինոսյանի տեղեկացմամբ`ինքը եղել է ռազմի դաշտում, ուստի չի կարող հստակ ասել, թե Հանրային խորհուրդն ինչպես է աշխատել պատերազմական օրերին, սակայն նշեց, որ այդ կառույցից ևս մի քանի հոգի մեկնել են ռազմաճակատ, մնացածները փորձել են տեղեկատվական դաշտում հայկական կողմի տեսակետներն ու դիրքորոշումները հասցնել միջազգային հանրությանը, ոմանք փորձել են նաև պատերազմի մասնակիցներին օգնել, ինչ-որ կերպ աջակցել մարտիկներին։ 

Խոսելով առհասարակ Հանրային խորհրդի գործունեության արդյունավետության և հնչող քննադատական տեսակետներին, թե այն երբեմն նույնիսկ ձևական բնույթ ունի, Գինոսյանն ընդգծեց, որ Հանրային խորհրդի ներկայացուցիչների տեսակետներն այդպես էլ լսելի չդարձան իշխանության համար, ուստի նրա համոզմամբ` այդ կառույցի կարգավիճակն ու արժեքը պետք է միանշանակ փոխվի։   

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումն անցել էր բավական լարված մթնոլորտում, որովհետև խորհրդի անդամներից մի քանիսը, այդ թվում` Գագիկ Գինոսյանը, պահանջել են Փաշինյանի անհապաղ հրաժարականը։ Գինոսյանը հայտարարել էր նաև կառույցից դուրս գալու մասին։ 

Ըստ թեմայի

Ընդդիմությունը վարչապետի թեկնածուի հարցում միաձայն որոշում է կայացրել. հայտնի է նրա անունը
Արցախի համաձայնագիրն ավելի վատն է, քան Բրեստի պայմանագիրը. Արցախի նախագահի խորհրդական
Մենք մի պատասխան ունենք աշխարհին. Գագիկ Գինոսյանը երիտասարդների հետ պարում է Սարդարապատում
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Գագիկ Գինոսյան, Հանրային խորհուրդ

Գլխավոր թեմաներ