08:52 02 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.37
  • GBP736.92
  • EUR636.10
  • RUB7.13

Իրանագետն ասել է` որն է Կովկասում ապակայունացնող գործընթացների բուն նպատակը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
58040

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան պատերազմից հետո կովկասյան տարածաշրջանում առաջացած աշխարհաքաղաքական խնդիրներին և այդ համատեքստում Իրանի ու Ռուսաստանի դերակատարությանը։

Ոսկանյան. «Կովկասում ապակայունացնող գործընթացների նպատակը ՌԴ–ին և Իրանին թուլացնելն է»

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` ապակայունացնող գործընթացներն ունեն գերխնդիր` թուլացնել տարածաշրջանում մեր դաշնակից գերտերություն Ռուսաստանի և բարեկամ Իրանի դիրքերը, ըստ այդմ` գործընթացների հեղինակները ցանկանում են այսպես կոչված ռուսական կամ իրանական սպառնալիքները չեզոքացնել։ 

«Ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Իրանն այժմ պատրաստ չեն խոշորամասշտաբ բախման։ Դատելով ՌԴ–ում առկա զանազան քննարկումներից, վերլուծական շրջանակներում առկա խոսույթից` որոշակի անհանգստություն կա, որպեսզի չստանան, պատկերավոր ասած, «Ղրիմի երկրորդ պատերազմ»։ Առաջինը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ռուսաստանը միայնակ մնաց Թուրքիայի առաջնորդությամբ գործող արևմտյան դաշինքի դեմ։ Նույնը վերաբերում է Իրանին, որտեղ այս պահին չեն ցանկանա միայնակ մարտնչել ՆԱՏՕ–ական դաշինքի դեմ Մերձավոր Արևելքում»,– նշեց իրանագետը։ 

Ռուսաստանին և Իրանին ձեռնտու չէ Արցախը թուրքոմաններով և վարձկաններով բնակեցնելը

Ոսկանյանի կարծիքով` դա չի նշանակում, որ նշված ծրագրերը վերանում են, եթե կողմերն առայժմ հետաձգում են հիմնական բախումը, ուստի խնդիր կա Ռուսաստանի և Իրանի պարագայում հզորանալ` պատրաստվելով խոշորամասշտաբ բախման։

Ըստ իրանագետի` երկու երկրներն էլ ունեն ներքին ռազմավարական խորություն և ներուժ` լուծելու այս ժամանակահատվածի կտրվածքով առկա բոլոր խնդիրները և պատրաստվելու վերոհիշյալ բախմանը, որը, ցավոք սրտի, ոչ ոք չի կարող բացառել, քանզի Մերձավոր Արևելքին վերաբերող ծրագիրը դեռ չի դադարել։ 

Մեղրիի միջանցքի խնդիրը պետք է հստակեցվի, հայտարարության տեքստը շատ բազմանշանակ է. իրանագետ

Ըստ թեմայի

Հետ չմնալ Թուրքիայից․ ինչու է Իրանն ակտիվացել ղարաբաղյան գործընթացում
Իրանին լրացուցիչ տեղեկություն տրամադրելու անհրաժեշտություն կա․ Վարդան Ոսկանյան
Որ երկիրն է տապալել Արցախի վերաբերյալ որոշումը և ինչու․ պարզաբանում է Վարդան Ոսկանյանը
թեգերը:
Վարդան Ոսկանյան, Թուրքիա, Ռուսաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ