09:29 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16

Կոռուպցիայի դեմ պայքա՞ր՝ չէ, չենք տեսել

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
63 0 0

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը Sputnik Արմենիայի եթերում կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ անդրադարձել է Հայաստանի իշխանությունների կողմից այդ արատավոր երևույթի դեմ մղվող պայքարի արդյունավետությանը։ 

Խաչիկյան. «Կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրում ամբողջ ծավալով ձախողված է»

Տիգրան Խաչիկյանի դիտարկմամբ` կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրում ամբողջ ծավալով ձախողված է, չկա կոռուպցիայի դեմ ուղղված իրական մթնոլորտ, նույնիսկ որևէ տրամադրություն էլ չի մնացել այդ երևույթի դեմ պայքարի մասին խոսելու, ինչը պայմանավորված է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առկա տխուր իրավիճակով։ 

«Մենք որևէ արդյունքի այդպես էլ չհասանք, այս կառավարությունն այդ իմաստով ձախողվեց, և պատահական չէ, որ քննադատություններն ու դատողությունները դարձել են կտրուկ և կատեգորիկ։ Կոռուպցիայի դեմ պայքարում ի սկզբանե հռչակված արժեքային համակարգը խեղաթյուրված է, չկա որևէ հստակ ռազմավարություն, անգամ տրամադրվածություն չկա ձևավորելու հակակոռուպցիոն պայքարի գործիքներ»,– նշեց ՀՀ արդարադատության նախկին փոխնախարարը։

Խաչիկյանի կարծիքով` հանրային սպասումների, այդքան ակնկալիքների անհարկի գեներացում և դրանց կատարյալ ձախողում անգամ վատագույն երազում չէր կարող լինել, հետևաբար իրավիճակը, ըստ նրա, խիստ մտահոգիչ է, հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման գործընթացում թույլ են տրվել այնպիսի բացթողումներ, որոնք հակասում են թե՛ ԳՐԵԿՈ–ի, թե՛ միջազգային այլ իրավասու կառույցների առջև ստանձնած մեր պարտավորություններին։ 

«Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի ընտրության մասով նախատեսվել են այնպիսի չափանիշներ, որոնք արդեն իսկ թույլ են տալիս կասկածանքով խոսել դրա հետագա գործունեության մասին, էլ չասած հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մաս կազմող մյուս կազմակերպությունների մասին»,– նշեց ՀՀ արդարադատության նախկին փոխնախարարը։

Անդրադառնալով մասնավորապես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքին` Խաչիկյանը հռետորական հարցադրում արեց` որևէ մեկն այս պահին կարո՞ղ է ասել, թե այդ հանձնաժողովը փաստացի, այլ ոչ թե օրենքով, որևէ գործիքակազմ կամ դերակատարություն ունի՞ մեր երկրում, որևէ մեկն առհասարակ հաշվետվություն պահանջե՞լ է այդ մարմնից կամ մյուս կառույցներից։

Սա, ըստ Խաչիկյանի, ուղղակի խայտառակություն է, որովհետև դիլետանտիզմն ու ի սկզբանե հռչակված գաղափարները ձախողելու միտումը մեզ հասցրին այնպիսի հանգրվանի, որ դարձան վերջնական փաստեր, և հիմա ունենք այնպիսի պատկեր, երբ խեղաթյուրվում է կոռուպցիայի դեմ պայքարի նույնիսկ ամենափոքրիկ հույսը։

Ըստ թեմայի

ԱԱԾ ենթասպան խոստացել է կաշառքի դիմաց քաղաքացիներին վարորդական վկայականներով ապահովել
Ապօրինի ծառահատումներ, կաշառքի դեպքեր. ԱԱԾ–ի նոր բացահայտումը Տավուշում
Ոչ թե Փաշինյանը, այլ ԱԺ–ն պետք է նշանակի. Սողոմոնյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի մասին
թեգերը:
Տիգրան Խաչիկյան, կոռուպցիա

Գլխավոր թեմաներ