14:15 02 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.37
  • GBP736.92
  • EUR636.10
  • RUB7.13

Արցախի քաղաքական ուժերը բանակցում են նոր իշխանություն ձևավորելու համար. Հայկ Խանումյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
127 0 0

Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախում սպասվելիք կադրային փոփոխությունների հարցին։ 

Խանումյան. «Արցախի քաղաքական ուժերը բանակցում են նոր իշխանություն ձևավորելու համար»

Մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդդիմադիր գործչին առաջարկել է զբաղեցնել Արցախի տարածքային կառավարման նախարարի պաշտոնը։

Հայկ Խանումյանի խոսքով` կոնտեքստը սխալ է ներկայացվում։ Ըստ նրա` Արցախի քաղաքական ուժերի միջև, այդ թվում Արցախի նախագահի մասնակցությամբ, ընթանում են բանակցություններ նոր իշխանություն ձևավորելու համար։

«Հանդիպում ենք ոչ միայն նախագահի, այլև տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ, զրուցում ենք, քննարկում։ Նպատակն այնպիսի իշխանություն ձևավորելն է, որն ի զորու կլինի պատասխանել հետպատերազմյան մարտահրավերներին»,– նշեց ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Խանումյանի դիտարկմամբ` երբ ավարտվեն բանակցությունները, այդ ժամանակ միայն պարզ կլինի, թե ով ինչ պատասխանատվություն է ստանձնելու։

Խոսքը վերաբերում է նաև «Ազգային վերածնունդ» կուսակցությանը։ Ըստ Խանումյանի` էական չէ, թե ինքը կլինի նոր կառավարությունում, թե կուսակցությունից մեկ ուրիշը, բայց կլինի նոր իշխանություն՝ նոր պատասխանատվությամբ։ 

Արցախի նախագահը հանդիպել է ԱՀ ուժային կառույցների ղեկավարների հետ

«Արայիկ Հարությունյանի պարագայում ունենք Սահմանադրության հետ կապված խնդիր։ Նրա գնալը գոնե մինչև մայիս Սահմանադրությամբ նախատեսված չէ։ Ներկա պահին նրա հեռանալը կառաջացնի փակուղի, որովհետև նախագահի ինստիտուտն Արցախում փոխկապակցված է Ազգային ժողովի հետ։ Եթե մեկը հրաժարական է տալիս, ապա մյուսն ինքնաբերաբար ցրվում է, և տեղի են ունենում նոր համապետական ընտրություններ»,– նշեց ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Հավելենք, որ օրեր առաջ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Վիտալի Բալասանյանը։

Ըստ թեմայի

Վիտալի Բալասանյանը կրկին պաշտոն է ստացել
Արայիկ Հարությունյանը չի համաձայնել հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ. ասել է՝ «իրեն կուտեն»
Մենք կշարժվենք առաջ. Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել

Գլխավոր թեմաներ