00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

ՀՀ–ն պատրա՞ստ է մտնել «վեցյակի» հարթակի մեջ. Աբրահամյանը` էրդողանի հայտարարության մասին

© Photo : Facebook / Abrahamyan MherМгер Абраамян
Мгер Абраамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքագետ Մհեր Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որ Հարավային Կովկասում «վեցյակ» ստեղծելու նախաձեռնության շրջանակում համագործակցությունը շահավետ կլինի Հայաստանի համար:
Աբրահամյան. «Հայաստանը պատրաստ չէ իր անվտանգության համակարգով մտնել «վեցյակի» հարթակի մեջ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր առաջարկով հեգնում ու ծաղրում է այսօրվա Հայաստանի ղեկավարությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը` ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ Էրդողանը մինչև «վեցյակի» ու համագործակցության մասին առաջարկ անելը հանդես է եկել մեկ–երկու հայտարարությամբ։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган обращается к законодателям своей правящей партии в парламенте (5 ноября 2020). Анкара - Sputnik Արմենիա
«Հայաստանն ամենից շատ օգուտ կստանա». Էրդողանը՝ «վեցյակի» ստեղծման մասին

Նախ ասել է, որ հայերը պետք է խելքները գլուխները հավաքեն, և այդ մասին արտահայտիչ կերպով խոսեց Բաքվում, և երկրորդ` Էրդողանը Բաքվի զորահանդեսի ժամանակ հիշատակեց անձանց, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել Հայոց ցեղասպանությանը, այնուհետև Ադրբեջանի մայրաքաղաքում և այլ տարածքներում տեղի ունեցած հայկական ջարդերին։

«Այս պարագայում էրդողանն առաջարկում է Ադրբեջանի հետ համատեղ ստեղծել հարթակ` Հայաստանին առաջարկելով մի տարբերակ, որը մեր երկրի համար կլինի շահավետ։ Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է իր անվտանգության համակարգով մտնել «վեցյակի» հարթակի մեջ և իր համար քաղել օգուտներ։ Կարծում եմ`ոչ, ընդհակառակը` կլինեն կորուստներ, քանի որ Էրդողանի հայտարարությունների մեջ հստակ երևում էր նրա ծավալապաշտական քաղաքականությունը և այդ ֆոնին նրա կրտսեր եղբոր` Ալիևի արտահայտությունները, որոնք առնչվում էին Զանգեզուրին, Սևանին, Երևանին»,– նշեց թուրքագետը։

Աբրահամյանի կարծիքով` Հայաստանը դառնալու է ոչ թե այդ հարթակի կողմ, որն իր դիրքն է ունենալու այդտեղ, այլ պարզապես Էրդողանը ցանկանում է օգտագործել Հայաստանի տարածքը, որպեսզի ցամաքով կապվի թուրքական աշխարհի և հատկապես Ադրբեջանի հետ, իսկ հետո անխափան իրականացնի պանթուրքիստական, ծավալապաշտական քաղաքականությունը, որի ճանապարհին Հայաստանը խոչընդոտ է։

Թուրքագետի համոզմամբ` գոյություն չունի որևէ մեծ, հատկանշական իրողություն, որի համաձայն` Հայաստանը մեծ տնտեսական դերակատարություն է ունեցել նաև Սևծովյան երկրների տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում։ Ըստ նրա` Հայաստանի ներկայացուցիչը պարզապես գտնվում է Ստամբուլում, որը լուրջ և ակտիվ տնտեսական գործունեություն չի ծավալել։

«Այս պահին Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին նույնիսկ չի կարելի խոսել, քանզի այդ երկրներն ամեն կերպ նվաստացնում են Հայաստանի ներկայիս ղեկավարությանը»,– նշեց թուրքագետը։

Աբրահամյանի գնահատմամբ` Էրդողանն Էնվեր փաշայի անունը տալով փառավորում է մի մարդու, որը կոտորեց հայ ժողովրդին, հետևաբար ներկա պահին հիշյալ հռետորաբանությամբ հանդես եկող երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը սխալ է։ Թուրքագետը համագործակցության առումով ներկայացրեց իր տեսլականը, ըստ որի` Հայաստանը նախ պետք է դառնա տարածաշրջանի ամենառազմականացված երկրներից մեկը, և եթե չլինի անվտանգության համակարգը, չլինեն իրական հարաբերություններ դաշնակից Ռուսաստանի հետ, ապա Հայաստանը պարզապես տանուլ կտա բոլոր կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ` կուլ գնալով այդ պանթուրքիստական հարթակին։

Հիշեցնենք` դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, թե հիմա Էնվեր Փաշայի հոգին փառավորվել է։ Ադրբեջանի նախագահ Ալիևն էլ ասել էր, որ Զանգեզուրը, Սևանն ու Երևանն իրենց պատմական հողերն են։ Նա նաև շեշտել էր, որ հարկավոր է պատրաստվել նոր պատերազմի։ 

Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ժամեր անց հայտարարեց, որ խստորեն դատապարտում են Բաքվում Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարություններն ու Հայոց ցեղասպանության ճարտարապետների՝ երիտթուրքական գաղափարախոսների փառաբանումը Թուրքիայի նախագահի կողմից։

Վարչապետը պիտի հեռանա, կամ առանց նրա կորած ենք. կարծիքներ` ներքաղաքական կյանքի մասին

Լրահոս
0