00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

ՀՀ իշխանությունների անգործությունից ադրբեջանցիներն ավելի սանձարձակ են դառնում. քաղաքագետ

© Sputnik / Andranik GhazaryanГрант Мелик-Шахназарян в гостях радио Sputnik
Грант Мелик-Шахназарян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ պետք է անի ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, եթե ադրբեջանական կողմն Արցախի հայկական բնակավայրերի նկատմամբ ոտնձգություն իրականացնի։ 
Մելիք–Շահնազարյան. «Նոյմեբերի 9-ի փաստաթղթի տակ չեն դրվել դրույթները վերահսկող մեխանիզմներ»

Մելիք–Շահնազարյանի դիտարկմամբ` հիմնական խնդիրը, որ չի լուծել Հայաստանի իշխանությունը կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրելիս, այն է, որ այդ փաստաթղթի տակ չեն դրվել փաստաթղթի դրույթները վերահսկող մեխանիզմներ, և արդեն անցել է ավելի քան մեկ ամիս, բայց այդ ընթացքում ևս փաստացի որևէ մեխանիզմ չի մշակվել ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական դիվանագիտության կողմից, մանավանդ որ վերջինս այնքան էլ շահագրգռված չէ այդ հարցում։

Ситуация у ворот Сотка (27 ноября 2020). Гехаркуник - Sputnik Արմենիա
Գեղարքունիքի գյուղերն Ադրբեջանին չեն զիջվի. մարզպետը հերքում է տարածված լուրերը

«Ադրբեջանն առաջնորդվում է բացառապես տվյալ պահին բնորոշ շահերով` առանց հաշվի առնելու պայմանագրի դրույթներն ու հայկական կողմի հետաքրքրությունները։ Այդ պատճառով էլ մեր դիվանագիտության առաջին խնդիրը հիշյալ մեխանիզմների ստեղծումն է և այդ գործընթացի րոպե առաջ ավարտելը, և երկրորդ, երբ ամեն անգամ Ադրբեջանի կողմից խախտվում են հրադադարի հայտարարության դրույթները և արվում փաստաթղթի ոգուն հակառակ հայտարարություններ, ապա մեր դիվանագիտությունը պետք է արժանիորեն հակադարձի և հասնի նրան, որ միջազգայնորեն Ադրբեջանի նման պահվածքը դատապարտվի»,– նշեց քաղաքագետը։ 

Մելիք–Շահնազարյանի գնահատմամբ` ստեղծվում է տպավորություն, որ նման խնդիրներով պետք է զբաղվեն ռուս խաղաղապահները, ուստի ՀՀ քաղաքական վերնախավը հորդորում է այդ հարցերով դիմել խաղաղապահներին, այսինքն` մեր կառավարությունը պաշտոնապես խոստովանում է, որ ինքը չի զբաղվում անվտանգության խնդիրներով, որևէ հարց չի լուծում։ 

Ադրբեջանը փաստացի ընդունել է, որ ինքն է հարձակվել Հադրութի շրջանում և ունի 4 զոհ

«Մենք իրավունք չունենք ենթադրություններ անել, թե ինչ պայմանավորվածություններ են գործում։ Նիկոլ Փաշինյանը հստակ ասել է, որ գործընթացի առթիվ ստորագրված հայտարարությունից բացի որևէ այլ փաստաթուղթ գոյություն չունի, հետևաբար ռուսական կողմին որևէ պահանջ ներկայացնելու հիմք չկա, բայց եթե մենք ամեն ինչ թողնում ենք խաղաղապահների հայեցողությանը, ապա ինչի՞ համար է Հայաստանի ու Արցախի կառավարությունը»,– նշեց քաղաքագետը։

Աղդամի շրջանում ադրբեջանցիներ են պայթել ականի վրա

Մելիք-Շահնազարյանի համոզմամբ` ՀՀ իշխանությունները չեն կարողանում իրենց գործառույթներն իրականացնել և անընդհատ մեղավորներ են փնտրում մեղքը նրանց վրա բարդելու համար, առանց անգամ տարբերություն դնելու, թե ում են մեղավոր նշանակում` Հայաստանի ընդդիմությա՞նը, թե՞ ՌԴ իշխանություններին։ Ըստ նրա` Հայաստանի իշխանություններն իրենց անգործությամբ նպաստում են իրավիճակի էլ ավելի սրմանը, որովհետև ադրբեջանցիներն իրենց անպատժելի են զգում ու  դառնում են սանձարձակ։

Լրահոս
0