05:16 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73

Բաքվի նպատակներից մեկն այն է, որ հինգ տարի անց Արցախում ռուս խաղաղապահներ չմնան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
727 0 0

«Կովկաս» ինստիտուտի վերլուծաբան Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ադիլ Ալիևի հայտարարությանը, ըստ որի` ռուս խաղաղապահները Ղարաբաղի քարտեզը փոխելու իրավունք չունեն։

Միքայելյան. «Ադրբեջանի քաղաքականությունը վերջին շրջանում խորքային իմաստով հակառուսական է»

Հրանտ Միքայելյանի դիտարկմամբ` Ադրբեջանում հակառուսական տրամադրություններն իշխող վարչախմբի կողմից տարածվել են դեռ 1990–ական թվականներից, այնպես որ խնդիրն ունի խորքային բնույթ, և այդ մասին են վկայում Ադրբեջանում պարբերաբար անցկացվող ցույցերը հայերի, ռուսների ու պարսիկների դեմ։ Անդրադառնալով Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ադիլ Ալիևի հայտարարությանը, Միքայելյանն ընդգծեց, որ Բաքվում նկատի ունեն խաղաղապահ առաքելության քարտեզը, որտեղ Շուշիի շրջանի Հին Շեն գյուղն անցել է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ 

«Ընդհանուր առմամբ Ադրբեջանի իշխանությունների համար այդքան էլ ողջունելի չէ ՌԴ խաղաղապահ առաքելության տեղակայումն այդտեղ, հետևաբար կանեն ամեն ինչ, որպեսզի նշված բնակավայրը հանեն խաղաղապահների առաքելության շրջանակից։ Ադրբեջանի քաղաքականությունը վերջին շրջանում խորքային իմաստով հակառուսական է դարձել»,– նշեց վերլուծաբանը։ 

Միքայելյանը չբացառեց ադրբեջանցիների կողմից նոր սադրանքների իրականացումը։ Նրա համոզմամբ` Հադրութի շրջանի լեռնաանտառային հատվածներում մոտ 160 (այլ տվյալներով՝ մոտ 100-խմբ.) հայ զինծառայողի գերեվարելու հանգամանքը հարված է հասցրել խաղաղապահների առաքելությանը, և Բաքվի հիմնական նպատակներից մեկն այն է, որ ռուս խաղաղապահները հինգ տարի անց Արցախում չմնան, իսկ դրան հասնելու համար ձգտելու են հայաթափել Արցախի մնացած հայաշեն հատվածները։

Ամեն թփի տակ խաղաղապահ չկա. որքանո՞վ էր լուրջ դեկտեմբերյան սրացումն Արցախում

Վերլուծաբանի կանխատեսմամբ` ադրբեջանցիները դեռ կշարունակեն հարձակումներն Արցախի բնակավայրերի ուղղությամբ, ուստի հայկական կողմը պետք է շատ ակտիվ գործի և ռուսների հետ համագործակցելով՝ կանխարգելի սադրանքները, քանի որ անգործությունն անընդունելի է։ Ըստ նրա`պատիժը պետք է լինի ավելի մեծ, քան հանցագործության չափը, և հայկական կողմը չպետք է վախենա նույնիսկ հնարավոր էսկալացիայից, քանի որ Ադրբեջանը ձգտում է Արցախի ամբողջական հայաթափման։

Ըստ թեմայի

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Փաշինյանի հայտարարությունը
Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում կորածներից 73–ի ճակատագիրն է անհայտ. Արցախի ՊՆ
Փաշինյանի սենսացիոն հայտարարությունը. Արցախում շրջափակման մեջ նաև ռուս խաղաղապահներ կան
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, Ռուսաստան, խաղաղապահ, Հրանտ Միքայելյան (քաղաքագետ)

Գլխավոր թեմաներ