00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Գորիսի քաղաքապետը ձերբակալվել է Փաշինյանի տակտիկական նահանջը կազմակերպելու համար. Մելիքյան

© Sputnik / Karen AvetisyanСоучредитель общественной организации "Правовой путь" Рубен Меликян
Соучредитель общественной организации Правовой путь Рубен Меликян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը չի բացառում, որ Գորիսի քաղաքապետի պաշտպանության գործում ներգրավվեն ոչ թե մեկ կամ երկու, այլ տասնյակ փաստաբաններ:
Գորիսի քաղաքապետն ու Փաշինյանի «տակտիկական նահանջը». իրավապաշտպան Մելիքյանը՝ աղմկոտ ձերբակալության մասին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ձերբակալելու որևէ իրավական հիմք չկա: Նրա խոսքով՝ Առուշանյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի ամենամեղմ հոդվածներից մեկի՝ ապօրինի հավաք կազմակերպելու փորձի համար, մինչդեռ եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, նույն կերպ պետք է վարվեին նաև 2018-ին, երբ Փաշինյանն ինքն էր հավաքներ կազմակերպում, փողոցներ ու ճանապարհներ փակում:

«Բացարձակ անհեթեթ է այս հոդվածով անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, որովհետև, եթե մեկ ամիս առաջ գոնե ֆորմալ առումով կար ապօրինի հավաք կազմակերպելու մասին իրավական հիմք, ապա այսօր թե՛  վարչական դատարանի, թե՛ կառավարության որոշմամբ այդ արգելքը վերացված է: Որևէ կերպ այն չեն կարող համարել հակաիրավական, էլ չեմ խոսում հանցավոր լինելու մասին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Мэр Гориса Аруш Арушанян - Sputnik Արմենիա
«Դա բոլոր կարմիր գծերից անդին է». ի՞նչ հոդվածով են ձերբակալել Գորիսի քաղաքապետին

Ըստ ՄԵլիքյանի՝ Առուշանյանի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական հրահանգ, որը երկրի ղեկավարն իջեցրել էր իր՝ Սյունիքի մարզ ծրագրած այցն անխոչընդոտ ապահովելու համար: Հրահանգը, սակայն, նպատակին չծառայեց. Առուշանյանը ձերբակալվեց, բայց Փաշինյանին էլ Գորիս մուտք գործել չհաջողվեց:

«Քաղաքական պատվերը իջեցվել է Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ անխոչընդոտ ապահովելու համար, և ես գտնում եմ, որ այդ քաղաքական պատվերը մեծ  հաշվով չի հասել իր նպատակին, որովհետև մենք տեսանք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը «տակտիկական նահանջի» դիմեց այն բանից հետո, երբ տեսավ, որ այնտեղ իրեն չեն սպասում»,- նշեց իրավապաշտպանը:

Մելիքյանը չբացառեց, որ այս քրեական գործով ներգրավված լինեն տասնյակ փաստաբաններ: Նա համոզված է՝ ակնհայտ քաղաքական հետապնդմանն ու ապօրինի գործողությանը պետք է հակազդել ոչ ստանդարտ ճանապարհով: Իրավապաշտպանը տեղեկացրեց, որ ինչպես ինքը, այնպես էլ մի խումբ այլ փաստաբաններ պատրաստակամություն են հայտնել՝ ներգրավվել Առուշանյանի պաշտպանության գործում: Առաջարկն արդեն ներկայացրել են Գորիսի քաղաքապետի փաստաբաններին, սպասում են արձագանքի: 

Հիշեցենք`այսօր վաղ առավոտյան բերման են ենթարկել Գորիսի քաղաքապետին, որը երեկ գրառում էր կատարել Facebook–ի իր էջում՝ կոչ անելով համաքաղաքացիներին` արգելել վարչապետի մուտքը Սյունիք։ Փաշինյանը, սակայն, ըստ լուրերի` ուղղաթիռով է հասել Սյունիք։

Լրահոս
0