16:24 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95

Պատերազմը չի ավարտվել. Ադրբեջանը շարունակվում է զինվել

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
208 0 0

Ռազմական փորձագետի խոսքով`հետպատերազմյան Ադրբեջանում չեն մոռանում մարտունակության բարձրացման մասին, հետևաբար` ամենևին էլ տեղին չէ մտածել ռազմական վտանգի չեզոքացման մասին։

«Ռազմական վտանգը չի սպառվել». Հարությունով

Հայկական բանակում պատերազմի հետևանքները վերացնելուն կամ գոնե մեղմելուն ուղղված պետական քայլեր դեռևս չեն նկատվում, մինչդեռ թշնամի երկրում շարունակում են ակտիվորեն զինվել։ Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը չի բացառում, որ մեր երկրում ինչ-որ գործընթաց իրականացվում է, բայց քանի դեռ այդ մասին չի խոսվել, ենթադրություններ չենք կարող անել։

«Կորուստները բավականին մեծ են, շատ բան պետք է վերականգնվի կամ նորացվի, ինչպե՞ս է դա արվելու` կախված է այդ ոլորտում եղած նպատակադրումներից։ Ես այս պահին չեմ զգում, որ պետական համակարգում կա որոշակիություն։ Դեռ չի խոսվել, թե ինչ խնդիրների վրա է ուշադրություն դարձնելու նորացված ԶՈւ-ն, իսկ դա կարևոր է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ադրբեջանում ռազմական բյուջեի ավելացումը փորձագետը բացատրում է զինտեխնիկայի զգալի կորուստով, ինչպես նաև իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում նոր զորամասեր կառուցելու անհրաժեշտությամբ։ Մյուս կողմից, ինչ խոսք, Ադրբեջանում չեն մոռանում մարտունակության բարձրացման մասին, հետևաբար ամենևին էլ տեղին չէ մտածել ռազմական վտանգի չեզոքացման մասին։

Ադրբեջանցիները մտել են Որոտանի տարածք. Գորիսի փոխքաղաքապետը մանրամասներ է պատմում

«Հիմա էլ սահմանին ինչ-որ ակտիվություն նկատում ենք, իրենք անընդհատ են ակտիվություն դրսևորելու։ Այսինքն` այն մոտեցումը, որ ռազմական վտանգը սպառվել է պատերազմից հետո, կարծում եմ` ժամանակավրեպ է, շտապողական է»,- նշեց նա։

Անդրադառնալով Արցախի կարգավիճակին, Հարությունովը նկատեց, որ հազիվ թե մոտ ապագայում հայկական կողմին հաջողվի այդ հարցում քաղաքական, քարոզչական կամ դիվանագիտական առաջընթաց գրանցել։

Ըստ թեմայի

Ադրբեջանի բանտում 2 տարեց հայ է սպանվել, մեկի մարմինը չեն փոխանցել. Արտակ Բեգլարյան
Ադրբեջանի բանակը չի պայթեցրել Իրան-Հայաստան գազամուղը․ ՏԿԵ
Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ կպահպանի թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի հետ․ Գախարիա
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Դավիթ Հարությունով (ռազմական փորձագետ)

Գլխավոր թեմաներ