03:27 20 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.31
  • GBP706.73
  • EUR629.40
  • RUB7.04

Նոր ծրագիր Տավուշում, կամ ինչ են ասել Իտալիայում, երբ տավուշցի պատանին հորովել է երգել

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
357301

«Մխիթար» երիտասարդական կենտրոնի տնօրեն Էդգար Քալանթարյանը Sputnik Արմենիայի եթերում պատմել է սահմանամերձ Չորաթանում  իրականացվող հայ-իտալական համագործակցության արդյունքում իրականացվող նոր ծրագրի մասին և անդրադարձել կենտրոնի գործունեությունը։

««Մխիթար» երիտասարդական կենտրոնում մեծ ուշադրություն է դարձվում հայրենասիրական ոգու ձևավորմանը». Էդգար Քալանթարյան

Տավուշի մարզի սահմանամերձ  Չորաթան համայնքի դպրոցահասակ երեխաները 2021 թվականի հունվարից անվճար անգլերեն սովորելու հնարավորություն կունենան։ Գաղափարը «Մխիթար» երիտասարդական կենտրոնինն է, որի հիմնադիրները 2001 թվականին որոշեցին տարիների ընթացքում ձևավորված ընկերական հարաբերություններն ի շահ երկրի ծառայեցնել։ 

«Երեխաները հնարավորություն կունենան ուսումնասիրել օտար լեզուներ, կիրառել համակարգչային տեխնոլոգիաներ, որը կնպաստի այդ երեխաների կղզիացման վերացմանը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Էդգար Քալանթարյանը։

Նա նշեց, որ երբ որոշել են կենտրոնը հիմնել, որտեղ հնարավոր կլիներ մատաղ սերնդին ազգային մշակույթին ավելի մոտիկից հաղորդակից դարձնել, օտար լեզուների ուսուցման դասասենյակ ունենալու մասին չէին էլ մտածել։ Այսօր էլ, տարիներ առաջ էլ, կենտրոնի գաղափարախոսությունը մեկն է` հայրենանվեր ու արժանապատիվ սերունդ դաստիարակել։

««Մխիթար» երիտասարդական կենտրոնում մեծ ուշադրություն է դարձվում հայրենասիրական ոգու ձևավորմանը։ Այստեղ գործում են հայկական ավանդական պարի, գորգագործության, ասմունքի, ճատրակի, գոբելենի, մակրամեի և այլ` թվով 15-16 խմբակներ»,- նշեց Քալանթարյանը։

Ծրագրի արդյունքում չորաթանցի երեխաները հնարավորություն ունեն հաղորդակից դառնալ իտալական մշակույթին, ինչպես նաև փոխայցելությունների շնորհիվ ներկայացնել մեր երկրի բազմադարյա մշակութային ժառանգությունը։

«Սպինելլիի դպրոցի հետ համագործակցության արդյունքում մեր երեխաները մի քանի օր եղան Իտալիայի տարբեր քաղաքներում և 2017 թվականին միասին աղոթք բարձրացրինք Սուրբ Մինասի եկեղեցում, միասին աղոթեցինք Սուրբ Մինասի շիրիմին և երբ մեր երեխաներից մեկը երգում էր հայկական հորովելը, պատասխանատուն մեզ ասաց` ննջիր խաղաղությամբ, սուրբ, քանի որ դու լսեցիր քո մայրենիով այս գեղեցիկ աղոթք-երգը»,-պատմեց կենտրոնի հիմնադիրը։

Հակապետական ու ապազգային. կառավարության ծրագրած արշավն ընդդեմ մայրենիի

Համագործակցության շրջանակում նաև իտալացիներն են սահմանամերձ համայնքներ այցելում։ Այցելություն նախատեսված էր նաև այս տարի, սակայն Covid-ն այստեղ էլ է իր սև գործն արել. Սկանդիչի համայնքապետի գլխավորությամբ Հայաստան նախատեսված այցը սահմանների փակ լինելու պատճառով ստիպված են եղել չեղարկել։

Հայաստանում կանցկացվի «Հայաստան. դարերի խորքից բխած հակամարտության կովկասյան ժողովուրդների միջև. ծագումը, ընթացքը և հեռանկարները» խորագրով կոնֆերանս
© Photo : provided by Edgar Kalantaryan
Հայաստանում կանցկացվի «Հայաստան. դարերի խորքից բխած հակամարտության կովկասյան ժողովուրդների միջև. ծագումը, ընթացքը և հեռանկարները» խորագրով կոնֆերանս

Ազգայինը տարածելուց զատ, կենտրոնը ևս մեկ կարևորագույն խնդիր է լուծում։ Խմբավարներից շատերը տարիներ առաջ այստեղ այցելած սաներն են, որոնք կենտրոնի աջակցությամբ վերապատրաստվել են և հայրենի Չորաթանում աշխատանք գտել։ Հետագայում, երբ համագործակցության եզրերն էլ ավելի խորանան, չի բացառվում, որ այստեղ նաև Երևանից ու դրսից մասնագետներ հրավիրեն դասավանդելու։ 

Իսկ մինչ այդ, տարին կամփոփեն երկկողմ կոնֆերանսով, որն ունի «Հայաստան. դարերի խորքից բխած հակամարտության կովկասյան ժողովուրդների միջև. ծագումը, ընթացքը և հեռանկարները» խորագիրը։

Հայաստանում կանցկացվի «Հայաստան. դարերի խորքից բխած հակամարտության կովկասյան ժողովուրդների միջև. ծագումը, ընթացքը և հեռանկարները» խորագրով կոնֆերանս
© Photo : provided by Edgar Kalantaryan
Հայաստանում կանցկացվի «Հայաստան. դարերի խորքից բխած հակամարտության կովկասյան ժողովուրդների միջև. ծագումը, ընթացքը և հեռանկարները» խորագրով կոնֆերանս

Դուդուկ նվագող ու հայերեն բանաստեղծություններ գրող հրեան, կամ սեր առաջին հայացքից

Ըստ թեմայի

Լեզվաբանականում` օտար լեզու, տնտեսագիտականում` մաթեմատիկա. ինչպես են ընտրվել առարկաները
Ժամանակն է, որ դատավորների ու դատախազների համար պարտադիր լինի օտար լեզուներին տիրապետելը
Օտար լեզուների շարքում ռուսերենն ունի կարևոր ու առանձնահատուկ նշանակություն. Փաշինյան
թեգերը:
Իտալիա, Տավուշ, Չորաթան

Գլխավոր թեմաներ