09:22 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13

Վարչապետի հնչեցրած մտքերում միայն մեկ նորություն կար. քաղաքագետ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
132 0 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը մասնագիտական գործունեության ընթացքում առաջին անգամ ՀՀ վարչապետից է լսել դիվանագիտական հարաբերություններում բանավոր պայմանավորվածությունների մասին, այն էլ այնպիսի կարևորագույն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են սահմաններին։

Վարչապետը հաստատեց փորձագիտական շրջանակում տարածված տեսակետը. քաղաքագետը` սահմանների մասին

Ինչո՞ւ և ի՞նչ հիմքով են Սյունիքից տարածքներ հանձնվում թշնամուն. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում միակ նորությունն այն էր, որ նա պատասխանեց այս հարցին։ Վարչապետը հաստատեց փորձագիտական և քաղաքական շրջանակում տարածված տեսակետը, որ բացի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, կան բանավոր պայմանավորվածություններ, որոնց հիման վրա այսօր ճշգրտվում են ՀՀ սահմանները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով վարչապետի ավելի քան մեկ ժամ տևած հարցազրույցը։ 

«Առաջին անգամն եմ լսում բանավոր պայմանավորվածություններ տերմինը դիվանագիտական հարաբերություններում, հայտարարությունները, համաձայնագրերն ունենում են հավելվածներ, որոնք գուցե գաղտնի են լինում, բայց որ դրանք ուղեկցվեն բանավոր պայմանավորվածություններով, այն էլ այնպիսի, որոնք վերաբերում են սահմանի ճշգրտմանը, ճիշտ ասած, առաջին անգամ էի լսում»,- ասաց նա։ 
Քաղաքագետը չի բացառում, որ այդ «բանավոր պայմանավորվածությունները» ևս ձեռք են բերվել նոյեմբերի 9-ին, իսկ ավելի ուշ դրանք ֆորմալիզացվել են արդեն պաշտպանության նախարարի մակարդակով (դեկտեմբերի 12-ին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այց կատարեց ՌԴ)։

Թող մարդիկ որոշեն՝ դավաճա՞ն եմ, թե՞ ոչ. Փաշինյան

Անդրադառնալով դատական համակարգում փոփոխություններ անցկացնելու վարչապետի դիտարկումներին` Սուրենյանցը նշեց, որ դժվարանում է պատասխանել, թե ինչ փոփոխությունների մասին է վարչապետը խոսում, բայց մեկ բան ակնհայտ է`դատական իշխանությունը դուրս է եկել իր վերահսկողությունից և նա չի կարողանում այն որպես զսպող գործիք կիրառել։

«Դատարանները դարձել են էապես անկախ և չեն դատում դատախազությունից կամ քննչական մարմնից եկած որոշումները։ Դա մեծապես անհանգստացնում է Փաշինյանին, որովհետև նա դատական համակարգի միջոցով չի կարողանում քաղաքական հաշվահարդար տեսնել իր ընդդիմախոսների նկատմամբ»,- նշեց նա։ 

Սուրենյանցի խոսքով` վարչապետի`ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարի փորձերն անօգուտ են, քանի որ կապիտուլյացիայից հետո իշխանության մնալու բոլոր ռեսուրսները սպառված են։ 

Հիշեցնենք` երեկ` դեկտեմբերի 27-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետն անդրադարձել էր հետպատերազմյան շրջանում Հայաստանում ստեղծված իրավիճակին, խոսել արտահերթ ընտրությունների մասին, պարզաբանել, թե ինչու և ինչպես են օր օրի Հայաստանի սահմանները փոքրանում։

Ինչու ընդդիմադիրները չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Փաշինյան

Ըստ թեմայի

Ներկա իշխանությունը պաշտոնավարում է իներցիայով. Սուրենյանց
Ռուսաստանը ճնշում կգործադրի՞ Ադրբեջանի վրա. Սուրենյանցը` դիտորդների ու խաղաղապահների մասին
Պատերազմը ոչինչ չի՞ փոխել․ Սուրենյանցը՝ մեր դիվանագիտության արդյունքների մասին
թեգերը:
Սահման, Դիվանագետ, Վարչապետ, Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ

Գլխավոր թեմաներ