00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հայկական կողմը չէր կարող որևէ հստակ տեղեկություն ունենալ Տող գյուղից. վերլուծաբան

© Sputnik / Hayk PetrosyanТарон Ованнисян
Тарон Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի Տող գյուղում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև տեղի ունեցած ռազմական բախման հանգամանքներին։ 
Հովհաննիսյան. «Հայկական կողմը Տող գյուղից չէր կարող որևէ հստակ տվյալ ունենալ»

Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ` Տող գյուղը ոչ միայն օկուպացված է ադրբեջանական ԶՈւ կողմից, այլև Արցախի ՊԲ մոտակա դիրքերից ուղիղ գծով շուրջ 15 կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ ճանապարհով ավելի երկար, և Կարմիր շուկայի ու Տողի միջև ընկած տարածքում ադրբեջանցիներն օկուպացրել են ևս 7-8 բնակավայր, այսինքն` նրանց տեղեկատվության համաձայն բախումը գրանցվել է ոչ թե Տողում, այլ ավելի հետ, դեպի Հադրութ տանող հատվածում։

Гадрут. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Ինչ է տեղի ունեցել Տող գյուղում. Հադրութի նախկին քաղաքապետը ներկայացնում է իր տարբերակը

«Հասկանալի է, որ հայկական կողմն այդտեղից չէր կարող որևէ հստակ տվյալ ունենալ։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ հատվածից կար վեց փրկված զինծառայող, որոնք նշել էին, որ սկզբնական ժամանակահատվածում իրենց հետ եղել են այլ զինծառայողներ ու բաժանվել տարբեր խմբերի, և եթե հաշվի առնենք ադրբեջանցիների տարածած տեղեկատվությունը, ըստ որի` վեց հայ զինծառայող զոհվել է, վեցը գերեվարվել, ապա ստացվում է նույն համամասնությունը, ինչը հավանական է դարձնում վարկածն առ այն, որ եղել են զինվորականների տարբեր խմբեր, որոնցից մեկն էլ բախվել էր ադրբեջանական ստորաբաժանման հետ»,– նշեց վերլուծաբանը։

Հովհաննիսյանն աբսուրդ համարեց ադրբեջանական կողմի այն հայտարարությունը, ըստ որի`խումբը հայական ԶՈւ ստորաբաժանումներից մեկն էր, որն անցել էր հարձակման։ Ըստ նրա`հայ զինվորականները չէին կարող թշնամու թիկունքում խորանալ 15-20 կմ, երբ այդ ճանապարհին կան մի շարք օկուպացված բնակավայրեր, իսկ եթե դա փրկված խմբերից մեկն էր, ապա այն շրջափակման մեջ էր հայտնվել հոկտեմբերի 10-ից հետո։ 

«Այսինքն` 2,5 ամիս շրջափակման մեջ հայտնված փոքրաթիվ խումբը չէր կարող հարձակվել ադրբեջանական ստորաբաժանումների վրա, որովհետև դրան պատրաստ չէր թե՛ ֆիզիկապես, թե՛ զինամթերքի ու քանակի առումով, հետևաբար միակ հավանական վարկածը մնում է այն, որ նախապես վեց զինծառայողների փրկվելուց հետո ադրբեջանցիները սկսել են մաքրել տարածքը` այլ խմբեր հայտնաբերելու նպատակով»,– նշեց վերլուծաբանը։ 

Որևէ հարձակում չի եղել. Արցախի ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը

Հովհաննիսյանի կարծիքով` ֆունկցիոնալ առումով Արցախի ՊԲ–ն և ՀՀ ՊՆ–ն խիստ սահմանափակված են այդ տարածքներում ինչ–որ գործողություններ անելու համար, և միակ հավանական տարբերակը մնում է ակտիվ, սերտ աշխատանքը ռուսաստանյան կողմի, ռուս խաղաղապահների հետ, որպեսզի նրանց միջնորդությամբ իրականացվեն ակտիվ որոնողական աշխատանքներ` հնարավոր փրկված խմբերին շուտափույթ հայտնաբերելու և տեղանքից դուրս բերելու համար։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև մարտերը վերսկսվել են։ Նշվում էր նաև, որ երկու կողմերն էլ զոհեր, գերիներ ու վիրավորներ ունեն։

Լրահոս
0