21:31 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13

Ինչու է դոլարի փոխարժեքը տատանվում և ինչ զարգացումներ են սպասվում արժութային շուկայում

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
124701

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում առանձնացրել է արժութային շուկայում տատանումների վրա ազդող գործոնները և կանխատեսել, թե ինչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում։

Ինչու է դոլարի փոխարժեքը տատանվում, և ինչ զարգացումներ են սպասվում արժութային շուկայում. մեկնաբանում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը

Դոլարի փոխարժեքի բարձրացումը պայմանավորված է արժույթի նկատմամբ պահանջարկի կրճատմամբ, բայց այն նաև սպեկուլյատիվ տարրեր է պարունակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը` անդրադառնալով վերջին շրջանում դոլարի փոխարժեքի շուկայում գրանցված տատանումներին։

«Նիկոլ Փաշինյանի կաբինետը որդեգրել է հակակոռուպցիոն որոշակի օրակարգ, և այն շրջանակները, որոնք մտահոգություններ ունեն իրենց ունեցվածքի, իրենց ակտիվների, ինչպես նաև դրամական միջոցների օրինականության հետ կապված` հավելյալ պահանջարկ են ստեղծել վալյուտային միջոցների նկատմամբ»,- ասաց նա։

Զուգահեռաբար զգալիորեն կրճատվել են ներկրման ծավալները, տեղաշարժի սահմանափակումներով պայմանավորված` մասնավոր տրանսֆերտները, իսկ վերջին եռամսյակում ստեղծված ճգնաժամին գումարվեց նաև պատերազմը։ Չնայած այդ ամենին, Մարգարյանի խոսքով, ԿԲ-ին հաջողվեց փոխարժեքը որոշակիորեն կայունացնել։

«Շուկան հավասարակշռության նոր կետի վրա է կայունացել` 510-520 դրամի սահմաններում, կարծում եմ` հնարավոր է առաջիկա ամիսներին այս հավասարակշռության կետը որոշակիորեն իջնի մինչև 500-510 դրամի, բայց սա սցենարներից մեկն է»,- նշեց տնտեսագետը։

Դոլարի փոխարժեքն աճում է, իսկ սննդի գինը՝ դեռ ոչ․ որո՞նք են այս «պարադոքսի» պատճառները

Մասնագետի դիտարկմամբ` ներկայում արժութային շուկան հայտնվել է կառավարելի քաոսային վիճակում, որի ելքը կախված է հետագա ներքաղաքական զարգացումներից. կլինեն կոնսուլտացիաներ, կկայունանա նաև արժութային շուկան, իսկ ֆորսմաժորային իրավիճակների դեպքում շուկան կարող է ավելի բացասական ու նյարդային արձագանքել։

Ըստ թեմայի

Հայաստանում բենզինն ու հեղուկ գազը թանկացել են․ ո՞րն է պատճառը
Ձուն թանկանում է. Պիպոյանն արտադրողներին տուգանելուց բացի «պատժելու» այլ տարբերակ էլ գիտի
ՀՀ–ում էլեկտրաէներգիայի գինը կարող է 10%-ով ավելանալ բիզնեսի համար. հացը կթանկանա՞
թեգերը:
Հայաստան, դոլար, տնտեսություն

Գլխավոր թեմաներ