01:21 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95

Քաղաքագիտական բանաձև, որն աշխատել է աշխարհի բոլոր երկրներում, կամ ինչ է կատարվում ՀՀ–ում

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
247 0 0

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման արդյունքում նոր փաստաթղթի ստորագրման հավանականությանն ու դրանով պայմանավորված ներքաղաքական զարգացումներին։ 

Բոզոյան. «Անկախ նրանից` Փաշինյանն ինչ թուղթ է ստորագրելու, տոտալ անվստահություն կա նրա նկատմամբ»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ` նոյեմբերի 9-ից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրային լեգիտիմությունը գրեթե զրոյացվել է և այսօր կա մեծ անվստահություն պետական բոլոր ինստիտուտների նկատմամբ։ Վերջին ինստիտուտը բանակն էր, սակայն նրա հանդեպ նույնպես չկա վստահություն, հետևաբար, առկա պայմաններում հնարավոր նոր փաստաթղթի ստորագրման հավանականությունն առաջացնում է լուրջ մտավախություն։

«Երբ պատերազմի ժամանակ եղած սուտն ի հայտ եկավ, «Հաղթելու ենք» կարգախոսը փլուզվեց, հասարակությունն այլևս հակված չէ հավատալ իշխանության որևէ խոսքին։ Նույնիսկ եթե որոշ ձևակերպումներ մոտ են իրականությանը, միևնույնն է, մարդիկ կասկած են հայտնում այդ ձևակերպումների առթիվ։ Անկախ նրանից, թե Փաշինյանն ինչ թուղթ է ստորագրելու, բնական է, որ հասարակության մեջ կա տոտալ անվստահություն ցանկացած փաստաթղթի նկատմամբ»,– նշեց քաղաքագետը։

Բոզոյանի կարծիքով` հասարակությունն, ի դեմս գործող իշխանության, չի տեսնում որևէ հեռանկար Հայաստանի հետագա զարգացման և առավել ևս անվտանգության խնդիրները լուծելու առումով։

Ըստ նրա` սովորաբար նման պայմաններում ամենաարագ փոփոխությունը լինում է պետական հեղաշրջման ճանապարհով, որովհետև երբ բոլորի համար ակնհայտ է, որ ղեկավարը պարտվել է և այլևս չի կարող պետությունը ներկայացնել, օբյեկտիվորեն չունի քաղաքական ռեսուրս, ապա պետական բոլոր ինստիտուտները բնականաբար անում են ամեն ինչ, որպեսզի ձերբազատվեն նրանից, որ պահպանեն իշխանությունը։

Բոզոյանի գնահատմամբ` սա քաղաքագիտական բանաձև է, որն աշխատել է աշխարհի բոլոր երկրներում։ 

Քաղաքագետի խոսքով` հավանականությունը շատ մեծ է, որ Հայաստանում վերևից կկատարվի փոփոխություն, հակառակ դեպքում կլինի պետության փտում, ինչի արդյունքում ընդդիմության մեջ ի հայտ կգան մարդիկ, որոնք կպահանջեն սոցիալական ուղղվածության ավելի ռադիկալ գործողություններ, որպեսզի հրապարակում հավաքվեն ավելի լայն զանգվածներ։ Ըստ նրա` գործընթացը կարող է տևել ամիսներ, բայց իշխանափոխությունն անխուսափելի է, որովհետև ձախողված ղեկավարը չի կարող արդյունավետ կառավարել, նրան լուրջ չեն վերաբերվի ո՛չ Հայաստանում, ո՛չ արտասահմանում։      

Արամ Ա-ն հունվարի 11-ին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ կոչով է հանդես եկել

Ըստ թեմայի

Ինչ պետք է արվի Փաշինյանի հեռացումից հետո. քաղաքագետը վերլուծում է ստեղծված իրավիճակը
Սպառնալիքները մեծացել են, բայց մեր դիրքը շահեկան է. ինչպես պետք է դրանից օգտվի Հայաստանը
Ինչու է Ալիևը դժգոհում բանակցային գործընթացից, և ինչ է թաքնված այդ դժգոհության հետևում
թեգերը:
Հայաստան, Երվանդ Բոզոյան, բանաձև

Գլխավոր թեմաներ