10:16 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13

ԿԳՄՍՆ-ն խրախուսման մեթոդներ է առաջարկում, որոնք ցանկալի արդյունք չեն ապահովում. փորձագետ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
38210

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ԿԳՄՍ նախարարության որոշումը, որով նախատեսվում է բարելավել սահմանամերձ և բարձրլեռնային  համայնքների ուսուցիչների աշխատանքային պայմանները։

«Ուսուցիչները նույնիսկ ամենալավ պայմաններում գուցեև չհամաձայնեն աշխատել սահմանամերձ համայնքներում». Մխիթարյան

ԿԳՄՍ նախարարության նոր` առաջին հայացքից գրավիչ թվացող որոշումը, որով նախատեսվում է բարելավել Հայաստանի հեռավոր կամ բարձրլեռնային մարզերում աշխատանքային գործուղումների մեկնող ուսուցիչների պայմանները, իրականում այնքան էլ ոգևորող չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Նոր հրամանի կետերից մեկով նախատեսվում է 30 տոկոսով ավելացնել գործուղվող ուսուցիչների աշխատավարձերը, սակայն թափուր հաստիքի համար այլ բնակավայրերի ուսուցիչները կարող են դիմել միայն այն դեպքում, եթե 2 անգամ հայտարարված մրցույթին մասնակցելու համար տվյալ բնակավայրից որևէ ուսուցիչ չի դիմել։ 

Թե մոտավոր քանի՞ ուսուցչի մասին է խոսքը, և քանի՞ այդպիսի բնակավայր կա՝ թեկուզ մոտավոր տեղեկություններ չեն նշվում, սակայն, ըստ փորձագետի, նախարարի այս հրամանը կարելի է քայլ առաջ գնահատել` բացթողումները բարելավելու պայմանով։

«Մասնավորապես վարձակալության համար նախատեսվում է առավելագույնը 33.000 դրամ, որը չեմ կարծում, որ այսօրվա պայմաններում բավարար է։ Կոմունալ վճարների համար ընդամենը 10200 դրամ է նախատեսվում, իսկ բարձրլեռնային բնակավայրերում կոմունալ վճարները էապես ավելի շատ են լինելու, և այդ ծանրությունը կրկին մնալու է ուսուցիչների ընտանիքների վրա։ Կարելի է ուղղակի վերանայել այդ թվերը»,- ասաց նա։

Հատկանշական է, որ սահմանամերձ բնակավայրերի թիվն էապես ավելացել է։ Եթե նախկինում խոսքը միայն Տավուշի մարզի մասին էր, հիմա սահմանամերձ են դարձել նաև Վայոց Ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր. Մխիթարյանը չի բացառում, որ հետպատերազմյան շրջանում` անվտանգային ռիսկերի առկայությամբ, ոչ միայն փոփոխված, այլև էլ ավելի նպաստավոր պայմաններով ուսուցիչները չհամաձայնեն տեղափոխվել և աշխատել սահմանամերձ համայնքներում։

«Մարդիկ անվտանգությունից ելնելով գուցեև չցանկանան մեկնել մասնավորապես Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր, այսինքն` որքան էլ ֆինանսական կամ նյութական խրախուսման միջոցները մեծացնենք, միևնույն է` չենք հասնի ցանկալի արդյունքի, որովհետև ամենակարևորը մեր քաղաքացիների անվտանգության հարցն է, որը դեռ լուծված չէ»,- նշեց փորձագետը։

Սահմանամերձ համայնքներում աշակերտների կրթություն ստանալու իրավունքը պատշաճ իրացնելու համար Մխիթարյանն առաջարկում է հույսը չդնել այլ բնակավայրերից ուսուցիչների տեղափոխման վրա և տեղում կադրեր պատրաստել կամ վերապատրաստել։ Հակառակ դեպքում ստացվում է, որ նախարարությունը խրախուսման մեթոդներ է առաջարկում, որոնք, սակայն, ցանկալի արդյունք չեն ապահովում։

Փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները

Հիշեցնենք` այսօր ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման նոր կարգը, որով նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել 30 տոկոսով, բնակարանի վարձակալության համար տրամադրվող գումարը սահմանել 10.000-33.000 դրամ` նախկին 10.000-ի փոխարեն, գույքի տեղափոխման համար հատկացումներն ավելացնել մինչև 50.000 դրամի չափով` նախկին 15.000-ի դիմաց, կոմունալ ծախսերի համար էլ ամսական 10.200 դրամ հատկացնել։

Ըստ թեմայի

Երեխաները շատացան, հանցագործությունները քչացան․ ինչպիսին էր առանց սթափարանների Հայաստանը
Ինչպես դասի հանձնարարությունը դարձավ բիզնես, կամ Չինարիի աշակերտների խելահեղ մտքերը
Հայաստանում ազգային փոքրամասնությունները երբեք խտրականության չեն ենթարկվել. Սանդիկով
թեգերը:
գործուղում, Ուսուցիչ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ)

Գլխավոր թեմաներ