16:20 20 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08

Ինչը կարող է խոչընդոտել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
95 0 0

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` Մոսկվայում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունը ամբողջովին չի կարող կյանքի կոչվել, քանի դեռ գերիների հարցն արմատապես չի լուծվել։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև չեն կարող հարաբերություններ հաստատվել, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել». Բոզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների բացման վերաբերյալ հայտարարությունը, որը ընդունվեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մոսկովյան հանդիպման արդյունքում, կյանքի կկոչվի միայն այն դեպքում, եթե վերջնականապես լուծվի սահմանների և գերիների հարցը, այլապես ինչպես կարող են բացվել երկու երկրների կոմունիկացիաները, երբ Բաքվում 100-ավոր գերիներ կան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով երեկ Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը։

«Իհարկե ողջունելի է ցանկացած քայլ խաղաղության, որը արվում է երկու երկրների միջև, սակայն խաղաղությունը պետք է լինի արդար հիմքի վրա, փոխվստահության հիմքի վրա, որտեղ սահմանազատման ժամանակ մարդկանց տները չկիսվեն երկու մասի, նույնիսկ գյուղերը չկիսվեն, սա ուղղակի նվաստացուցիչ գործընթաց է կոնկրետ Հայաստանի հանդեպ»,- ասաց նա։

Նրա խոսքով, եթե դելիմիտազացիայի և դեմարկացիայի խնդիրների լուծման համար կարող են տարիներ պահանջվել, և որի երկարաձգումն ինչ-որ առումով հասկանալի է, ապա կոմունիկացիաների բացումն առանց գերիների խնդրի վերջնական լուծման այդքան էլ իրատեսական չէ։  Ըստ Բոզոյանի` իր համար իսկզբանե էլ պարզ էր, որ մոսկովյան այցի շրջանակում Փաշինյանը չի կարող խնդրի կարգավորման հասնել։

«Իմ համար ակնհայտ էր, որ այս խնդիրը չէր լուծվելու, որովհետև Ադրբեջանը զգալով Հայաստանի թուլությունը և Նիկոլ Փաշինյանի հանդեպ հասարակության ճնշող մեծամասնության անվստահությունը՝ շատ հասկանալի պատճառներով, փորձում է քայլ առ քայլ ճնշումներով հասնել իր նպատակներին, իսկ Ադրբեջանի նպատակները հասկանալի են»,- նշեց քաղաքագետը։ 

Բոզոյանի կարծիքով` միայն  արմատական իշխանափոխության արդյունքում հնարավոր կլինի հասնել երկրի առաջ ծառացած օրհասական խնդիրների լուծմանը, հակառակ դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ հարաբերություններ չեն կարող հաստատվել։

Եռակողմ աշխատանքային խումբը Ղարաբաղում կզբաղվի բնականոն կյանքի վերականգնման հարցերով

Հիշեցնենք` 2021–ի հունվարի 11–ին Մոսկվայում կայացած եռակողմ` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման ժամանակ ԼՂ զարգացման թեմայով նոր հայտարարություն ընդունվեց, որով նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծել։ 

Ըստ թեմայի

Պատերազմի հետևանքով Արցախը 112,5 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր է կորցրել
Ինչու է Հայաստանը մերժել ԱԷԿ–ի վերանորոգման ՌԴ–ի վարկը. պարզաբանում է փոխնախարարը
Պատրա՞ստ է ՄԻՊ–ը գերիների հարցով Ադրբեջանի գործընկերոջ հետ հանդիպել. նոր զեկույց կլինի
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Երվանդ Բոզոյան, գերի, Մոսկվա, Եռակողմ հայտարարություն

Գլխավոր թեմաներ