09:57 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
1360 0 0

Անկախ վերլուծաբան Սարո Սարոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանից գերիների վերադարձի խնդրին։

Մոսկվայից Երևան` առանց գերիների. անկախ վերլուծաբան Սարո Սարոյանը բացատրել է` ինչու Փաշինյանը ձախողեց կարևորագույն «առաջադրանքը»

Գերիների խնդիրը կապված է նրանց քաղաքացիության հետ, ինչի մասին Ալիևը անթաքույց խոսել է իր ելույթներում, և ինչի մասին Հայաստանում ոչ ոք չի խոսում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վերլուծաբան Սարո Սարոյանը` անդրադառնալով երեկ` հունվարի 11–ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չհաջողվեց որևէ առաջընթաց գրանցել գերիների վերադարձի կարգավորման ուղղությամբ։

«Խնդիրը ՀՀ քաղաքացի լինելու մեջ է, իսկ այն առաջացել է,  քանի որ Հայաստանի զինվորները մեկնում են ԼՂ, և Հայաստանն ըստ էության ընդունում է, որ ԼՂ անվտանգության երաշխավորն է։ Սա շատ հիմնարար խնդիր է, սրա մասին ոչ ոք չի ուզում խոսել»,- ասաց նա։

Սարոյանի խոսքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար գերխնդիր դարձած հիմնահարցին շաղկապված են մի շարք այլ հարցեր, որոնք դեռևս մնում են օդից կախված, և առանց որոնց շահեկան դիրքում հայտված Ադրբեջանի առաջնորդը չի պատրաստվում հայ գերիներին վերադարձնել։

«Այդ բուն խնդիրը կապված է նրա հետ` ԼՂ-ում Հայաստանը կարո՞ղ է զինուժ ունենալ, թե ոչ, կամ ԼՂ-ում ունեցած զինուժն ինչպիսի կարգավիճակ պետք է ունենա, կամ ընդհանրապես ԼՂ բանակ լինելու է, թե չի լինելու։ Օդից կախված այս խնդիրները բազում են և իրենք երբեք չեն գնա գերիներին բաց թողնելուն` առանց իրենց ցանկալի արդյունքն ապահովելու»,- նշեց Սարոյանը։

Ըստ վերլուծաբանի`իրավիճակից դուրս գալու ելքեր կան, բայց այդ ելքերի շուրջ ձևավորված մտածողություն չկա, որովհետև ո՛չ նախկին, ո՛չ ներկա քաղաքական ղեկավարությունն օժտված չեն եղել հարցին հիմնարար մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտ մտածողությամբ և իրավական գիտակցությամբ։ Իսկ իրավական գիտակցությունը, մասնագետի խոսքով, ենթադրում էր այս կամ այն կերպ ԼՂ կարգավիճակի իրավական կարգավորում։

Ցավոք սրտի, չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը. Փաշինյան

«Նախկինում հնարավոր էր միացման տեսքով, անգամ դա չեղավ, հնարավոր էր ԼՂ ճանաչման տեսքով, որի արդյունքում իրավական փասթաթղթավորման կբերվեր Հայաստանի առանձին զինվորների կարգավիճակը, որոնք այնտեղ էին գտնվում»,- ընդգծեց նա։

Այն, ինչը ժամանակին չի արվել, ինչին քաղաքական էլիտան մատների արանքով է նայել և արհամարհել, այսօր մեզ համար վերածվել է խնդրակույտի, իսկ պատերազմն արձանագրել է որոշակի իրավական հետևանքներ, այդ թվում` ԼՂ հետ կապված, որոնցից խույս տալ հազիվ թե հաջողվի։ Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ Ալիևը և պաշտոնական Մոսկվան  կարգավիճակի հարցը թողնում են ապագային։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոսկովյան եռակողմ հանդիպումից առաջ Facebook-ի իր էջում գրել էր, որ հանդիպման շրջանակում քննարկվելու է նաև գերիների վերադարձի հարցը։ Հանդիպումից հետո, սակայն, Փաշինյանը հայտնեց, որ, ցավոք, չի հաջողվել խնդրի կարգավորման ուղղությամբ հաջողության հասնել։

Պատրա՞ստ է ՄԻՊ–ը գերիների հարցով Ադրբեջանի գործընկերոջ հետ հանդիպել. նոր զեկույց կլինի

Ըստ թեմայի

Լիբանանահայ կինը գնացել է Շուշիից իրերը վերցնելու, նրան գերի են վերցրել. ՄԻԵԴ–ը հաստատել է
Արման Թաթոյանը հայտարարություն է արել Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ
ՀՀ գլխավոր դատախազը Մոսկվայում բարձրացրել է հայ գերիներին շուտափույթ վերադարձնելու հարցը
Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել է աղոթք գերիների վերադարձի համար․ տեսանյութ
թեգերը:
Սարո Սարոյան, Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան, Հայաստան, գերի

Գլխավոր թեմաներ