05:13 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08

Ո՞ր դեպքում ՄԽ համանախագահող երկրները շահագրգռված կլինեն բեկում մտցնել արցախյան հարցում

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
170 0 0

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և դրա միջնորդությամբ Արցախի կարգավիճակում բեկում մտցնելու հնարավորություններին։

 

Պողոսյան. «Ադրբեջանը ամեն կերպ փորձել և փորձելու է խոչընդոտել ՄԽ աշխատանքներին»

1994 թվականից սկած` Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանը որդեգրել է հայկական կողմի բոլոր քայլերը ձախողելու և ռևանշիստական քաղաքականություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Թևան Պողոսյանը` անդրադառնալով Արցախի կարգավիճակի խնդրին։

Մինչև արցախյան երկրորդ պատերազմն էլ, այսօր էլ Ադրբեջանի ղեկավարությունն ամեն կերպ փորձել և փորձելու է խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խնդրի կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը։ «Ադրբեջանը միշտ էլ խոչընդոտել այդ գործընթացներին, սակայն Ադրբեջանի քայլերը պետք է հաշվարկել ճիշտ ձևով և հաղթահարել դրանք` մեր շահերն առաջ տանելով»,- ասաց նա։

Պողոսյանի խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով խնդրի կարգավորման դեռևս չենք հասել, քանի որ իշխանությունները հարցին անհրաժեշտ լրջություն չեն հաղորդել։ 

Ըստ Պողոսյանի` տեսանելի ապագայում էլ կանաչ լույսը հազիվ թե վառվի, եթե օրվա իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, սակայն այդ ֆորմատով աշխատանքները պետք է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի միջազգային ճանաչման չենք հասել։

«Եթե ՌԴ-ին, Ֆրանսիային կամ ԱՄՆ-ին պետք լինի Արցախի հարցում բեկում մտցնել, նրանք դա կանեն, այլ հարց է` կարողանալու են  Հայաստանն ու Արցախն այնպես անել, որ 3-ն էլ համատեղ ցանկանան Մինսկի խմբի շրջանակներում բեկում մտցնել»,- նշեց Պողոսյանը։ 

Նրա դիտարկմամբ` Հայաստանում պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը կկարողանա ներկայացնել այնպիսի մոտեցումներ, որ համանախագահող 3 երկրներից յուրաքանչյուրը` սեփական շահերից ելնելով, շահագրգռված լինեն խնդրի կարգավորմամբ զբաղվել։

Ադրբեջանցիները պատրաստ չեն հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների. Արտակ Բեգլարյան

թեգերը:
Թևան Պողոսյան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Հայաստան, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ